Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹայվանում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգ մարդու, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհերի մասին: Դիերը հայտնաբերել են Թայվանի հարավում, 17-հարկանի շենքի փլատակների տակ, զոհերի թվում 10 օրական երեխա կա: Փրկարարները վարժեցրաշ շների եւ հատուկ տեխնիկայի միջոցով որոնում են փլատակների տակ մնացածներին:
Երկու մլն բնակչությամբ քաղաքում վնասվել են մի քանի այլ շենքեր եւս: Ստորգետնյա ցնցումներցի հետո որոշ տներ վտանգավոր կերպով ծռվել են, հայտնում է Lenta-ն:
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել վաղ առավոտյան, տեղական ժամանակով ժամը 4-ին: Էպիկենտրոնը գտնվել է Թայվանից 43 կմ հարավ-արեւելք, օջախը՝ 23 կմ խորության տակ: Քաղաքում հոսպիտալացվել է 115 մարդ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



