Հաքերները կոտրել են Թուրքիայում տեղակայված գերմանական Patriot-ների համակարգը
МЕЖДУНАРОДНОЕՀաքերները կոտրել են Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին տեղակայված գերմանական Patriot հակահրթիռային համակարգերի գործունեության ծրագրերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Behorden Spiegel հանդեսը' նշելով, որ Թուրքիայի Մարաշի նահանգում տեղակայված գերմանական բանակին պատկանող Patriot զենիթահրթիռային համակարգը չի պատասխանում հրամաններին:
Թուրքական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանում այդ լուրը:
2012 թվականին Անկարան խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին իրեն հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր հատկացնելու մասին, որպեսզի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար այն տեղակայի Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին: Դրանից հետո Գերմանիան, ԱՄՆ-ը և Նիդերլանդները Թուրքիայում Սիրիայի հետ սահմանին երկուական հակահրթիռային համակարգեր են տեղակայել:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
4
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
5
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян



