Հաքերները կոտրել են Թուրքիայում տեղակայված գերմանական Patriot-ների համակարգը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաքերները կոտրել են Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին տեղակայված գերմանական Patriot հակահրթիռային համակարգերի գործունեության ծրագրերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Behorden Spiegel հանդեսը' նշելով, որ Թուրքիայի Մարաշի նահանգում տեղակայված գերմանական բանակին պատկանող Patriot զենիթահրթիռային համակարգը չի պատասխանում հրամաններին:
Թուրքական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանում այդ լուրը:
2012 թվականին Անկարան խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին իրեն հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր հատկացնելու մասին, որպեսզի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար այն տեղակայի Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին: Դրանից հետո Գերմանիան, ԱՄՆ-ը և Նիդերլանդները Թուրքիայում Սիրիայի հետ սահմանին երկուական հակահրթիռային համակարգեր են տեղակայել:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները
5
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում



