Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ներկայացման մեջ ձիեր ու փղեր չկան, տանկեր չեն մտնում բեմ, մարդն է՝ իր բոլոր հույզերով». «Ջին խաղը». պրեմիերա՝ Համազգային թատրոնում

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացավ Դ. Լ Կոբուրնի «Ջին խաղը» ներկայացման պրեմիերան՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանի և Գրետա Մեջլումյանի դերակատարմամբ:

Բեմադրիչը դերասան Արման Նավասարդյանն է, ում այս պիեսը վաղուց էր անհանգստացնում:

Tert.am Life-ը ներկայացման առաջնախաղից առաջ զրուցել է ռեժիսորի և դերասանների հետ: Բոլորն էլ սովորականից ավելի շատ էին հուզված, թեման բարդ էր ու պատասխանատու, իսկ Գրետա Մեջլումյանը 15 տարի անց նոր դերով էր բեմ բարձրանում...

Առավել լարված էր բեմադրիչ Արման Նավասարդյանը, ով խոստովանեց, որ բեմ բարձրանալիս երբեք այսքան չի հուզվում, որքան հիմա, երբ հանդիսատեսի դատին է հանձնում իր առաջին լուրջ բեմադրությունը, բացի այդ, բեմում են իր վարպետները...

«Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ այս գործը: Աչքի տակ ունենալով երկու հրաշալի թեկնածու այս ներկայացման համար և չբեմադրել այն, ես համարեցի ժամանակի կորուստ ու որոշեցի, որ անպայման բեմադրվի հենց այս երկու հրաշալի վարպետների հետ: Ես եղել եմ իրենց սանը։

Եվ՛ տիկին Գրետայի, և՛ Դավիթ Հակոբյանի հետ ինձ համար շատ դժվար էր բեմադրելու ընթացքը, որովհետև դու ասում ու պահանջում ես մի բան քո վարպետներից, որը իրենք են քեզնից պահանջել շատ տարիներ առաջ:

Բայց այս գործն անպայման ուզեցի իրենց հետ անել, որովհետև կարծեցի, որ սա կլինի իմ ինչ-որ ձևով երախտիքի խոսքն իմ վարպետներին և խոնարհումս նրանց»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Արման Նավասարդյանը:

Բացի այդ, Արման Նավասարդյանը շատ էր ուզում նրանց միասին տեսնել բեմում: Վստահ էր, որ կհիացնեն հանդիսատեսին:

«Ես ուզում եմ, որ այս ներկայացումը երկար ապրի, որովհետև կարծում եմ՝ դերասանական լավ աշխատանք է կատարվել:

Կուզենամ, որ սերունդները երկար վայելեն այս վարպետաց դասը»,- նշեց բեմադրիչը:

Արման Նավասարդյանն ասաց, որ այս ներկայացման մեջ արտասովոր ոչինչ չկա, ակրոբատիկ էլեմենտներ չկան, ձիեր չկան, տանկեր չեն մտնում բեմ, ինչին որ հակված է ամբողջ աշխարհի թատրոնը:

«Ցավոք, դերասանը մղվել է երկրորդ պլան, իսկ սա շատ դերասանական ներկայացում է, մարդու մասին ներկայացում է, մարդ՝ իր բոլոր հույզերով, էմոցիաներով, հարաբերություններով, ստելով, կեղծելով, ճշմարիտ լինելով և այլն... բոլոր դրսևորումներով մարդն է:

Մենք վերադարձրել ենք մարդուն, այս ներկայացմամբ մենք բեմից ցույց ենք տալիս ոչ թե այծեղջյուրներ կամ փղեր, այլ հենց մարդուն»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Արման Նավասարդյանը:

15 տարի անց նոր դերով բեմ վերադարձավ դերասանուհի Գրետա Մեջլումյանն, ով մեզ հետ զրույցում չթաքցրեց հուզմունքն ու անհանգստությունը:

«Արման Նավասարդյանը ժամանակին եղել է իմ հրաշալի ուսանողը, ինքը բազմաժանր ստեղծագործող է:

Ես միշտ իրենով հիացել եմ և ինքն ինձ համար դեմք է։ Ես նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել, որ 15 տարի դեր չխաղալուց հետո Արմանն ինձ նվեր արեց այս դերը:

Ես սկզբից, իհարկե, անակնկալի եկա, բայց հետո համաձայնեցի։

Ես երեխայի նման լսել եմ և արել նրա բեմադրական պահանջները, որովհետև ինքն է բեմադրող ռեժիսորը և ունի իր մտահղացումը, ինքը ունի իր ասելիքը, մենք պետք է աշխատենք նրա ձեռագրի մեջ»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Դերասանուհին իր մտահոգությունը հայտնեց, որ իր հասուն, լավագույն տարիները կարծես կորցրեց:

«Սիրով ընդունեցի առաջարկը ու հիմա հաճույքով պիտի խաղամ: Դավիթ Հակոբյանի նման խաղընկեր ունենալն էլ առանձնահատուկ հաճույք է»,- ամփոփեց Գրետա Մեջլումյանը:

 Պրեմիրայից առաջ ոչ պակաս հուզված էր Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքով՝ այս դերը ստանձնելու համար կյանքի փորձով պիտի հասնես դրան։  

«Դրանով է հետաքրքիր այս դերը: Սա վերջի մասին է։ Մենակ մարդկանց մասին է  այս ներկայացումը՝ անտեր, անընտանիք, մոռացության մատնված մարդկանց: Վերջին հաշվով մարդը մենակ ծնվում է, մենակ ապրում է, մենակ էլ մեռնում է»,- նշեց դերասանը:

Ժամանակին Դավիթ Հակոբյանն այս պիեսի բեմադրությունը նայել է  Խորեն Աբրահամյանի, Արմեն Ջիգարխանյանի և այլ դերասանների կատարմամբ, իսկ աշխատանքային պրոցեսի ժամանակ պարզապես խուսափել է այս գործը նայելուց:

«Ես չէի ուզում, Արմանն է համոզել, որ անենք այս ներկայացումը: Սկզբում ինչ- որ բան կարծես խանգարեր ինձ, բայց հետո սիրեցի, գտա խաղի հաճույքն ու հասկացա ինչ պետք է անել»,- ամփոփեց Դավիթ Հակոբյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»