Ժամանակն է կանգ առնել և ազգովի որոշել. մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք ցանկանում առհասարակ․ Մհեր Ավետիսյան
БЛОГՄի պահ պատկերացնենք այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ այն քաղաքական գործընթացները, անպատասխանատվության մթնոլորտը, փոխադարձ վիրավորանքներն ու կարմիր գծերի հատումը, ինչպիսի՞ տպավորություն է թողնում այս ամենը մեր հարևանների, բարեկամների ու թշնամիների աչքերում։ Մենք ուղղակի ազգովի խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև։
Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է կանգ առնել և ազգովի որոշել. Մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք ցանկանում առհասարակ։ Չարժե մինչև վերջ խայտառակվել ու մեր դեմքը կորցնել։ Ամեն դեպքում, պետք է հիշենք, որ մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից ենք, գալիս ենք անհիշելի ժամանակներից, պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ հաղթահարելով՝ հասել ենք մեր օրեր։ Դա նշանակում է, որ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք հարատևելու։ Չի կարելի՝ առօրեական խնդիրների, փողի, պաշտոնի և իշխանության համար ամեն ինչ վարկաբեկել, վատաբանել, ավիրել։
Մենք պետք է գիտակցենք, որ մեզանից հետո մեր երեխաներն ու թոռներն են ապրելու։ Նրանց մենք պետք է անուն, պատիվ ու թասիբ թողնենք, որպեսզի նրանք, գոնե արժանապատվության հիմքի վրա, կարողանան մեր ժողովրդի ապագան կառուցել։
Մհեր Ավետիսյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



