Ժամանակն է կանգ առնել և ազգովի որոշել. մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք ցանկանում առհասարակ․ Մհեր Ավետիսյան
BLOGՄի պահ պատկերացնենք այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ այն քաղաքական գործընթացները, անպատասխանատվության մթնոլորտը, փոխադարձ վիրավորանքներն ու կարմիր գծերի հատումը, ինչպիսի՞ տպավորություն է թողնում այս ամենը մեր հարևանների, բարեկամների ու թշնամիների աչքերում։ Մենք ուղղակի ազգովի խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև։
Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է կանգ առնել և ազգովի որոշել. Մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք ցանկանում առհասարակ։ Չարժե մինչև վերջ խայտառակվել ու մեր դեմքը կորցնել։ Ամեն դեպքում, պետք է հիշենք, որ մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից ենք, գալիս ենք անհիշելի ժամանակներից, պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ հաղթահարելով՝ հասել ենք մեր օրեր։ Դա նշանակում է, որ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք հարատևելու։ Չի կարելի՝ առօրեական խնդիրների, փողի, պաշտոնի և իշխանության համար ամեն ինչ վարկաբեկել, վատաբանել, ավիրել։
Մենք պետք է գիտակցենք, որ մեզանից հետո մեր երեխաներն ու թոռներն են ապրելու։ Նրանց մենք պետք է անուն, պատիվ ու թասիբ թողնենք, որպեսզի նրանք, գոնե արժանապատվության հիմքի վրա, կարողանան մեր ժողովրդի ապագան կառուցել։
Մհեր Ավետիսյան
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



