Կասիլյասը մերժել է Վալենսիայի առաջարկը
СПОРТՄադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մերժել է «Վալենսիայի» առաջարկը։ Այդ մասին տեղեկացնում է «Cope»-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբի մարզչական շտաբը հետաքրքրված է 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, քանի որ վալենսիացիների հիմնական դարպասապահ Դիեգո Ալվեսը ծանր վնասվածք է ստացել։ Կասիլյասը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Իսպանիայում կպաշտպանի միայն «արքայական ակումբի» գույնները։
Դարպասապահի ապագան «Ռեալում» հարցականի տակ է։ Նա մտադիր է զրուցել նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, ինչից հետո որոշում կայացնել ապագայի վերաբերյալ։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



