Կասիլյասը մերժել է Վալենսիայի առաջարկը
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մերժել է «Վալենսիայի» առաջարկը։ Այդ մասին տեղեկացնում է «Cope»-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբի մարզչական շտաբը հետաքրքրված է 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, քանի որ վալենսիացիների հիմնական դարպասապահ Դիեգո Ալվեսը ծանր վնասվածք է ստացել։ Կասիլյասը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Իսպանիայում կպաշտպանի միայն «արքայական ակումբի» գույնները։
Դարպասապահի ապագան «Ռեալում» հարցականի տակ է։ Նա մտադիր է զրուցել նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, ինչից հետո որոշում կայացնել ապագայի վերաբերյալ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



