«Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը
БЛОГԻ պատասխան Mamul.am-ի հրապարակմանը՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեպքի վերաբերյալ մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը: Ցանկանում ենք հիշեցնել անմեղության կանխավարկածի մասին, և քանի որ դեռ չկա դեպքի վերաբերյալ որևէ վերջնական որոշում, հորդորում ենք մամուլի ներկայացուցիչներին զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, ամենօրյա ռեժիմով հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկող մասնագետների վերաբերյալ զրպարտություն հնչեցնելուց:
Ցանկացած բժշկական միջամտություն, առավել ևս սրտի վիրահատությունը, իր մեջ պարունակում է ռիսկեր, որոնց մասին անպայմանորեն տեղեկացված են լինում բուժառուն և նրա հարազատները, որի մասին տալիս են գրավոր համաձայնություն:
Անվիճելիորեն տեղի է ունեցել ողբերգական դեպք, ինչի համար մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և հարազատներին:
Ցանկանում ենք նաև նշել, որ այս հարթակը չենք համարում բավարար պատշաճ դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասները հրապարակելու համար:
Կրկին անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքի անդամներին:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



