«Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը
BLOGԻ պատասխան Mamul.am-ի հրապարակմանը՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեպքի վերաբերյալ մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը: Ցանկանում ենք հիշեցնել անմեղության կանխավարկածի մասին, և քանի որ դեռ չկա դեպքի վերաբերյալ որևէ վերջնական որոշում, հորդորում ենք մամուլի ներկայացուցիչներին զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, ամենօրյա ռեժիմով հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկող մասնագետների վերաբերյալ զրպարտություն հնչեցնելուց:
Ցանկացած բժշկական միջամտություն, առավել ևս սրտի վիրահատությունը, իր մեջ պարունակում է ռիսկեր, որոնց մասին անպայմանորեն տեղեկացված են լինում բուժառուն և նրա հարազատները, որի մասին տալիս են գրավոր համաձայնություն:
Անվիճելիորեն տեղի է ունեցել ողբերգական դեպք, ինչի համար մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և հարազատներին:
Ցանկանում ենք նաև նշել, որ այս հարթակը չենք համարում բավարար պատշաճ դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասները հրապարակելու համար:
Կրկին անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքի անդամներին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



