Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ խորհուրդ ունի հոգևորականի սև զգեստը և մորուքը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիսուս ծնվեց որպես բարի հովիվ, որ հովվի ու հավաքի Աստծո կորուսյալ հոտը: Եսայի մարգարեն Տիրոջ մասին գրել է. «Հովվի նման հովվելու է Իր հոտերը, Իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց Իր ծոցում…» (Եսայի 40:11):

Քրիստոնեական եկեղեցու սպասավորներին անվանում են հովիվներ: Քահանան խորհրդանշում է Քրիստոսին, և հավատացյալներին հիշեցնում է Հիսուսի երկրային կյանքը: Նա իր արտաքին տեսքով և համազգեստով նմանվում է Քրիստոսին: Հոգևորականի կյանքի անբաժանելի ատրիբուտը համապատասխան հագուստն է, որով տարբերվում է իր միջավայրի տարբեր խավերից: Հոգևորականի հագուստները պատահականորեն ընտրված չեն: Առաջին դարում Հրեաստանում հրեաները հագնում էին երկար պատմուճան, որը նրանց տարազն էր: Հոգևորականը նույնպես այդպիսի զգեստ է կրում, սակայն սև գույնի: Խոսքը վերարկուի (ֆարաջա, սքեմ) մասին է:

Այս զգեստը հագնում են Հայ եկեղեցու բոլոր սպասավորները՝ սարկավագից մինչև կաթողիկոս: Վերարկուն հոգևորականները կրում են բոլոր արարողություններին, բացի Ս. Պատարագից: Իսկ թե ինչո՞ւ է Ս. Պատարագին քահանայի զգեստը շքեղ և գունագեղ, Ս. Գրիգոր Տաթևացին պատասխանում է. «Քանի որ Սուրբ գործին պետք է սուրբ զգեստ …» (Գիրք հարցմանց):

Վերարկուն բոլոր եկեղեցականների համար սև գույնի է: Այն պարզ է, չունի աչքը զվարճացնող գույներ, զուրկ է ամեն մի շքեղության նշույլից և խոնարհության նշան է: Փառասերները փառք են փնտրում իրենց արտաքին զգեստներով, ձգտելով նկատվել և հարգվել իրենց թանկագին զգեստների պատճառով, իսկ նա, ով իր կյանքը խոնարհեցրել է, այս հարցում ևս պետք է լինի խոնարհ: Սև գույնը սգո խորհրդանիշ է: Հիսուսի հետնորդների համար մինչև Երկրորդ գալուստ սուգ է, այսինքն՝ հոգևորականները  մեռած են աշխարհիկ մեղսալից կրքերի, ցանկությունների համար և այդ պատճառով էլ քահանաները հագնում են սև զգեստներ: Հագուստը հոգևորականին միաժամանակ հիշեցնում է իր կոչումը:

Հոգևորականի արտաքին տեսքի նշաններից է նաև մորուք կրելը: Դա եկեղեցում պահպանված դարավոր ավանդույթ է: Մորուք կրելու օրինակը տվել է Քրիստոս և այդ սովորույթը փոխանցել է Իր առաքյալներին, որոնք էլ իրենց հերթին՝ իրենց աշակերտներին և հիմնած եկեղեցիներին: Հոգևորականը Քրիստոսի կերպարը կրողն է: Հիսուս նազովրեցի էր, իսկ նազովրեցիների մոտ հարգված և պահպանված էր ղևտական օրենքը, ըստ որի՝ Աստծուն ծառայողի երեսին ածելի չպետք է դիպչի:

Ավետարանը վկայում է, որ Քրիստոս չեկավ օրենքը խախտելու, այլ՝ կատարելու: Բուն օրենքին վերադառնալով՝ կարդում ենք, որ Աստված Մովսեսին ասաց. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ: Նրանք՝ ի նշան սգի, իրենց գլուխը թող չածիլեն, մորուքների ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն» (Ղևտական 21:5), նաև՝ «Ձեր գլխի մազերը մի հյուսեք և ձեր մորուքին ձև մի տվեք» (Ղևտական 19:27): Օրենքը տրված էր, որպեսզի նրանք չնմանվեին հեթանոսներին:

Հին Կտակարանում հաստատված էր ճգնավորության ուխտերի համակարգը ներկայացնող նազովրեցիներին վերաբերող ծեսը, որտեղ հիշատակվում էր հետևյալ արգելքը. «Իր ուխտի ամբողջ ընթացքում իր գլխին ածելի չպետք է կպցնի, մինչև Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պետք է մնա. իր գլխի մազերին ձեռք չպիտի տա» (Թվեր 6:5), «Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետև մանուկն Աստծո ուխտավորը պիտի լինի հենց մոր արգանդից, նա պիտի սկսի փրկել Իսրայելն այլազգիներից» (Դատավորներ 13:5):

Արշակ ՏԷր-Միքելեանի «Ուսումն Ս. Գրոց» գրքում կարդում ենք, որ հոգևոր կարգին պատկանող ղևտացիները ժամանակավորապես կամ ցմահ կամովին ուխտում էին նվիրվել Աստծուն և կոչվում էին նազիր, այսինքն՝ նվիրված, ճգնավոր, ուխտավոր (Թվեր 6:1-21, Ծննդոց 29:26):

Նրանք պետք է որոշ մաքրություն պահպանեին, որոշ ուտելիք ունենային և քրիստոնյա աբեղաների նման աշխարհային զվարճություններից հեռու մնային: Նրանք նախ գինի չպետք է խմեին՝ ի նշան ճգնավորական կյանքի, երկրորդ՝ մազերը պահում էին և այդ նշան էր խոնարհության և կատարյալ հնազանդության Աստծո կամքի առաջ՝ ըստ որում մազերը համարվում էին Աստծո թագը Իր ստրկի գլխին (Թվեր 6:7, Երեմիա 7:22, Բ Թագավորություններ 14:25, Եսայի 3:17, Դ Թագավորություններ 2:23, Ա Կորնթացիներ 11:4-10):

Այն, որ հրեական միջավայրում մորուք կրելը պատիվ էր, իսկ սափրելը՝ խայտառակություն, տեսնում ենք աստվածաշնչյան այս հատվածից. «Ամոնացիների Անան արքան Դավթի ծառաներին անարգելու համար ածիլեց նրանց մորուքը, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց: Եվ երբ եկան ու Դավթին պատմեցին այդ մարդկանց մասին, նա մարդ ուղարկեց, որ դիմավորեն նրանց, որովհետև նրանք խիստ անարգված էին: Արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև ձեր մորուքները աճեն, որից հետո կվերադառնաք» (Ա Մնացորդաց 19:4-5)»:

Իսկ Դավթի Սաղմոսներ գրքում կարդում ենք. «Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին, ինչպես ազնիվ յուղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մորուքին, և մորուքից սահում դեպի նրա զգեստի քղանցքները…» (Սաղմոսներ 132:2):

Այսպիսով, ղևտական օրենքները կամ նազովրեցիների ծեսին վերաբերող ճգնավորության ուխտերի համակարգը, այսինքն՝ ածիլվելու վերաբերյալ խիստ կանոնները վերաբերում էին այն հոգևորականներին, ղևտացիներին, ովքեր ուխտ էին անում նման կերպով նվիրվել Աստծուն: Իսկ Քրիստոսից հետո, Հին Ուխտում ընդունված այդ օրենքները հիմք ունենալով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում իրենց ծառայությունը բերող հոգևորականները սև զգեստ են կրում և մորուք պահում արդեն ի նշան սգի՝ մինչև Տիրոջ երկրորդ գալուստը: Այս պարագայում երկար կամ կարճ մորուքը որևէ դեր չի խաղում և մորուքի երկարությամբ չէ, որ որոշվում է հոգևորականի ունեցած սգի աստիճանը:

Հիմա էլ կան թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհիկ մարդիկ, ովքեր ինչ-որ նպատակի համար իրենց նվիրում են ճգնակեցությանը և ուխտում են չկտրել իրենց մորուքը կամ մազերը: Այսօր եկեղեցու սպասավորներին բավականին ազատություն է ընձեռված մորուքի ձևի և երկարության ընտրության հարցում:

Մեր եկեղեցու պատմությունն ամենապայծառ և պատկառելի եկեղեցականներից մեկի՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի մասին հետևյալն է ներկայացրել՝ «փայլուն և շլացուցիչ զգեստներով, ճերմակող մորուքը ոսկով զարդարած և ոսկեզարդ գավազանով, որը թանկարժեք փայտից էր» (Հովհ. Պատմաբան): Արդարև, ամիրապետը Օձնեցու շքեղությունից «հիացավ և զարմացավ» և իմիջայլոց նշեց, որ ինքը տեղյակ է, որ Հիսուս Մարգարեն հեզ և պարզ կենցաղ ունեցող մեկն է եղել, և որ հին առաջնորդներն էլ այդպիսի կյանք են վարել, ուրեմն ինչպե՞ս է, որ ինքը՝ նրանց հետևորդը, այդպես շքեղ է զգեստավորվում:

Կաթողիկոսը պատասխանեց, որ այո՛ իր ասածը ուղիղ է, միայն թե նրանք ժողովրդի վրա ազդելու համար հրաշագործության շնորհ ունեին, իսկ մենք, ասում է, սուրբ հայրապետը, այդ գերբնական կարողությունից զուրկ ենք և մարդկանց վրա ազդելու, կամ մեր խոսքն ազդու դարձնելու համար ստիպված ենք այդպիսի արտաքին միջոցների դիմել, իսկ եթե ցանկանում ես իմ ներքին կյանքի մասին կարծիք կազմել, հրամայի, որ ներկաները հեռանան և ես առանձին քեզ կբացատրեմ: Երբ մենակ են մնում, հայրապետը նրան ցույց է տալիս մերկ մարմնին հագած այծի կոշտ և կոպիտ մազից պատրաստված զգեստը:

Այս անգամ ամիրապետը զարմանում է, թե «ինչպե՞ս կարող է մարդկային մարմինը տոկալ այդպիսի դժոխային քուրձին»: Ամիրապետը հիացած էր այդ ներքին մարդով «Եւ ապա բազմահարկի պատուով զնա մեծարեաց»:

Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Եկեղեցական սքեմը արտաքին նշանն է սոսկ ներքին մարդու՝ հոգևորականի, այսինքն՝ Աստծո ծառայի, ազգի սպասավորի: Սքեմը խորհրդանիշ է, իր իմաստն ու ուժն առնում է խորհրդից, որ հոգեկան իրականություն է, հոգեկան արժեք:

Վեղարն ու փիլոնը, խույրն ու շուրջառը, լանջախաչն ու պանակեն, գավազանն ու մատանին գրավիչ ուժ ունեն, բայց չունեն այն ուժը, ինչպես արևի լույսն է, այլ այնպես ինչպես աստղերի լույսն է՝ արևից ստացած: Սքեմի ուժը գալիս է աստվածային շնորհից, որ արտահայտվում է մարդու միջոցով, գալիս է ազգային հասկացողությունից, որ արժևորվում է մարդու միջոցով»:

Կարինե Սուգիկյանը

Հետևեք մեզ՝ այստեղ

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян