ԶՈւ-երի արժեքային համակարգին, գաղափարական հենքին hարված հասցնող իշխանությունն ուզում է համոզել, որ բանակի զորակոչի uպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են․ Աբրահամյան
БЛОГ
Իշխանությունը զորակոչի տարբեր փուլերում արձանագրվող խնդիրների լուծումը տեսնում է ո´չ թե կոռուպցիոն դրսևորումների նվազեցման, առկա «սողանցքների» փակման, զինվորական ծառայությունից խուսափելու պատճառների վերացման համատեքստում, այլ առկա բոլոր ռիսկերի, այսպես ասած, օրինականացման ձևով:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն իշխանությունը, որը հայրենիքի պաշտպանության առաքելությունը նախ հավասարացնում է սովորական մասնագիտական զբաղվածությանը, ծառայությունը վերածում զուտ աշխատանքի, իսկ հետո հերոս հռչակում ոչ թե կյանքը հայրենիքի համար զոհաբերման պատրաստ ծառայողին, այլ պարզապես հարկ վճարողին, զարմանում է, թե ինչու՞ են մարդիկ խուսափում ծառայությունից, ինչու՞ են մարդիկ երկմտում ընտրելու զինվորականի մասնագիտությունը կամ ինչու՞ են կադրային սպաներն ու պայմանագրայինները զորացրվում:
Զինված ուժերի ֆունդամենտին, արժեքային համակարգին, գաղափարական հենքին հարված հասցնող իշխանությունը ուզում է համոզել, որ բանակի մարտունակության, համալրվածության, զորակոչի սպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են, որոնք նոր սոցիալական բևեռացման և ներհասարակական պառակտման գնով կարելի է փոխել»,-գրել է նա։




















































