Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հին Հունաստանի ու ժամանակակից Հայաստանի պաշտպանիչ պարիսպները. Արա Այվազյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

Մարդկության պատմության ողջ ընթացքում աշխարհակարգերի ձևավորման և փլուզման, միջազգային հարաբերությունների զարգացման, պետությունների առաջացման, հզորացման կամ անհետացման, ինչպես նաև ժողովուրդների ճակատագրերի վայրիվերումների շարժիչ ուժը մշտապես եղել է պատերազմը: Հետևաբար բնական էր, որ բոլոր ժամանակների մեծագույն մտածողները ձգտել են ընկալել պետությունների կողմից կազմակերպված բռնության էությունն ու կանոնները և լույս սփռել ապագա սերունդների համար այս ամենաազդեցիկ երևույթի վրա՝ ճիշտ վարքագիծ որդեգրելու նպատակով: Սուն Ցզին ու Մաքիավելին, Ֆրիդրիխ Մեծն ու Նապոլեոնը, Կլաուզևիցն ու Ժոմինին, Սուվորովն ու Բլոխը, Մոլտկեն և Շլիֆֆենը, Մեհենն ու Մակկինդերը, Չերչիլն ու Ստալինը, Քենանն ու Քիսինջերը և շատ այլ ականավոր անհատներ ուսուցանելի ժառանգություն են թողել պատերազմի անփոփոխ բնույթի և մշտապես փոփոխվող եղանակի լուսաբանման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Հին Հունաստանի պատմաբան և զինվորական, քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուկիդիդեսի անունն առանձնանում է այս պատվավոր շարքում: Վերջինս իր անունն հավերժացրած «Պելոպոնեսյան պատերազմի պատմություն» գիրքը բնութագրել է հետևյալ կերպ. «Այս աշխատությունը նախատեսված չէ ժամանակակից հանրության գրական ճաշակը բավարարելուն, այլ արվել է հավերժ մնալու համար»:

Մեծ հույնի ստեղծագործությունն իրապես վերապրել է ժամանակի մարտահրավերն ու սերնդե սերունդ կրթել է  քաղաքական և ռազմական գործիչներին, հասնելով մեր օրեր: Պետական շատ այրեր անդրադարձել են «Պելոպոնեսյան պատերազմի պատմությանը»: Այսպես, օրինակ, 1947 թ. ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը վկայակոչել էր Թուկիդիդեսին՝ հասկանալու համար սկզբնավորվող «սառը պատերազմը». «Ես լրջորեն կասկածում եմ, արդյոք որևէ մարդ կարո՞ղ է խորհել լիարժեք իմաստությամբ և խորը համոզմունքով այսօրվա որոշ հիմնահարցերի վերաբերյալ՝ գոնե իր մտքում չունենալով Պելոպոնեսյան պատերազմի և Աթենքի անկման ժամանակաշրջանը»: Ժամանակակից մի գիտնական էլ նկատել է.  «Անկեղծ ասած, պետք է հարցնել, թե արդյոք 21-րդ դարի միջազգային հարաբերությունների գիտակները գիտե՞ն որևէ բան, ինչ Թուկիդիդեսը և մ.թ.ա. 5-րդ դարի նրա հայրենակիցները չգիտեին պետությունների վարքագծի մասին»:

Աթենքի պարիսպներն ու հարևանների հանդեպ «վստահությունը»

1988 թվականից ի վեր պատերազմը՝  իր տաք և սառը դրսևորումներով դարձել է մեր կյանքի և ապրելակերպի որոշիչ և անբաժանելի գործոնը: Որևէ երկիր կամ գործիչ ապահովագրված չէ նման ճգնաժամային փուլերում սխալ որոշումներից, սակայն պատերազմի ծագման, միջազգային հարաբերություններում ուժի դերի, ներքին և արտաքին քաղաքականության փոխկապակցվածության, դաշինքների կենսունակության և դաշնակիցների վարքագծի, քաղաքական և միջազգային գործընթացների հանգուցալուծման ճիշտ և հիմնավոր ընկալումն ու մասնագիտական վերլուծությունն ապացուցված միջոցն են մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար: Խիստ կասկածում եմ, որ հայաստանյան ներկայիս որոշում կայացնողները լսել են կամ ծանոթ են Թուկիդիդեսի «Պատմությանը», որն, ըստ էության, բացահայտելով ցանկացած հակամարտության էությունը տարածության և ժամանակի մեջ, կարող էր դարերի խորքից օգնության ձեռք մեկնել և կանխել ճակատագրական սխալները:

Ի՞նչ ընդհանրություն կա 2,5 հազար տարի առաջ տեղի ունեցած Պելոպոնեսյան պատերազմի և մերօրյա իրականության միջև: Մինչև պատերազմի բռնկումը մ.թ.ա. 432 թվականին կայացած բանակցություններում սպարտացիները վերջնագիր ներկայացրին աթենացիներին՝ պնդելով, որ հակադրման միակ լուծման ճանապարհը Աթենքը շրջապատող պատերը քանդելն էր: «Նվազեցրե՛ք այդ պաշտպանությունները, և այդ դեպքում երկուսս էլ վստահության զգացում կունենանք»: Ի վերջո, 30-ամյա պատերազմի ավարտին Աթենքը ստիպված էր հաշտություն խնդրել և քանդել բարձր պարիսպները, որոնք պաշտպանում էին իրեն հարձակումներից։ Դրա հետևանքով Աթենքի հզորությունն իսպառ կոտրվեց։

Այսօրվա Հայաստանի քանդվող պարիսպները՝ ֆիզիկական և ոչ միայն

Պարիսպները, որոնք ապահովում էին Հին Հունաստանի քաղաք-պետությունների պաշտպանությունը, 21-րդ դարում վերածվել են տարբեր զսպող և կանխարգելող պարսպապատ շերտերի: Իհարկե, փոփոխվել են ծավալներն ու ձևերը, բայց պաշտպանողական բուն գործառույթը դրանով չի փոխվել: Մեր հակառակորդները հետևողականորեն վերջնագրեր են ներկայացնում մեզ երաշխավորող «պարիսպները» քանդելու վերաբերյալ:  Ինչպես Աթենքը 404 թվականին նվազեցրեց իր պաշտպանությունը, այնպես էլ Երևանը, 2020 թվականից հետո հաշտություն մուրալով, անշեղորեն վերացնում է մեր պաշտպանողական պատնեշները: «Նշաձողի մի փոքր իջեցման» խոսույթը սկսվեց Արցախով և ավարտվեց նոր ագրեսիայով, էթնիկ զտումների և բնաջնջման հետևանքով մեր բնօրրանի հայաթափմամբ: Հայաստանի վահան Արցախի կորստից հետո հաջորդ փուլը ներառում է մեր սահմանամերձ «պարիսպների» քայքայումը, որին կհետևի նույն «նշաձողի մի փոքր իջեցման» տրամաբանությամբ մեր Զինված ուժերի գործառույթային կերպարանափոխումը: 

Ոչ պակաս կենսական են հոգևոր-գաղափարական «պարիսպները», որոնք ազգի հայրենասիրության և տոկունության առանցքային աղբյուրներն են: Պատերազմները պարզապես ռազմական գործողություններ չեն. դրանք հակառակորդին ստիպելու կամ համոզելու հոգեբանական ներազդեցություններ են՝ ընդունելու սեփական ընդհանուր քաղաքականությանը համապատասխան պայմաններն ու կամքը: Հենց այստեղ է պետության՝ որպես արժեհամակարգի պահապանի առանցքային գործառույթը: Արժեհամակարգի գոյատևումը պայմանավորված է արտաքին հարձակման պայմաններում իր անկախությունը պահպանելու՝ պետության կարողությամբ: Հակառակորդների գաղափարական պաշարման և «Իրական Հայաստանի» պարտադրվող քարոզչության  պայմաններում ազգային կամքի ոտնահարումն ու սպառումը նույնքան անպիտան են դարձնում ռազմական գործիքները, որքան անօգուտ են դատարկ զրահները: Այսօր մեր արժեհամակարգային հիմնասյուն պարիսպները՝ Արարատը, Արցախը, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին, հայ ժողովրդի պատմությունը, տևական ժամանակ ենթարկվում են անդադար ոտնձգությունների: Վերջին նվիրական պարիսպն էր Հայոց ցեղասպանության հիմնահարցը, որը մեկ դարից ավել մեր հավաքական հիշողության և հայատյացության դեմ  պաշտպանողական անձեռնմխելի և հավերժական օղակն է: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին արված խնդրահարույց հայտարարությունները և բուն ապրիլի 24-ը եկան ապացուցելու, որ ամբողջ հայությանը միավորող մեր պատմության ամենաողբերգալի էջը ներկայիս իշխանությունների կողմից ոչ միայն վերածվում է զուտ արարողակարգային միջոցառմանը, այլև ազգային կամքի տրոհման պայմաններում կարող է խմբագրվել և վերջնականապես շրջվել հանուն այսպես կոչված «խաղաղության»:

Տարբեր սերունդների և պետությունների համար Թուկիդիդեսի «Պատմությունը» պատերազմի ու ռազմավարության անգնահատելի և մնայուն ուղեցույց էր: Պետական այրերն ու ստրատեգները դասեր են քաղել Պելոպոնեսյան պատերազմից՝ դաշնակիցների ձեռքբերման և նրանց վարքագծի դրդապատճառների մասին: Փորձից ելնելով՝ ընդունված է ասել, որ պարտվածներն ավելի շատ բան  են սովորում իրենց պարտությունից, քան հաղթողները՝ իրենց հաղթանակից: Թուկիդիդեսը, լինելով պարտված կողմի ներկայացուցիչ,  Աթենքի անկման տարբեր պատճառներ է թվարկել: Այդուհանդերձ, արտաքին և աշխարհաքաղաքական զանազան գործոնների շարքում, չափազանց ուշագրավ է նրա դիտարկումը, որ այն հասարակությունը, որտեղ ներքին կոնսենսուսը փլուզվել է, ի վիճակի չէ պատերազմելու. «Ահաբեկված և պառակտված քաղաքը դատապարտված է պարտության»: Կարծում եմ, զուգահեռները ակնհայտ են:

Որպես ամփոփում. ինչպես 2500 տարի առաջ, այնպես էլ այսօր, վավերական է Թուկիդիդեսի պատերազմների ծագման ախտորոշումը. ազգերը պատերազմում են երեք պատճառով, որոնք են վախը, պատիվը և շահը: Մեր բոլորիս փայփայած արժանապատիվ, իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կազատվենք հակառակորդի հարկադրանքի ցանկացած վախից: Մեզ համար ապաքինման դեղատոմսը կարող է դառնալ հետևյալ բանաձը. հաղթահարել վախը, վերականգնել միասնականությունն ու պատիվը, առաջնորդվել ազգային շահով:

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team