Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հին Հունաստանի ու ժամանակակից Հայաստանի պաշտպանիչ պարիսպները. Արա Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

Մարդկության պատմության ողջ ընթացքում աշխարհակարգերի ձևավորման և փլուզման, միջազգային հարաբերությունների զարգացման, պետությունների առաջացման, հզորացման կամ անհետացման, ինչպես նաև ժողովուրդների ճակատագրերի վայրիվերումների շարժիչ ուժը մշտապես եղել է պատերազմը: Հետևաբար բնական էր, որ բոլոր ժամանակների մեծագույն մտածողները ձգտել են ընկալել պետությունների կողմից կազմակերպված բռնության էությունն ու կանոնները և լույս սփռել ապագա սերունդների համար այս ամենաազդեցիկ երևույթի վրա՝ ճիշտ վարքագիծ որդեգրելու նպատակով: Սուն Ցզին ու Մաքիավելին, Ֆրիդրիխ Մեծն ու Նապոլեոնը, Կլաուզևիցն ու Ժոմինին, Սուվորովն ու Բլոխը, Մոլտկեն և Շլիֆֆենը, Մեհենն ու Մակկինդերը, Չերչիլն ու Ստալինը, Քենանն ու Քիսինջերը և շատ այլ ականավոր անհատներ ուսուցանելի ժառանգություն են թողել պատերազմի անփոփոխ բնույթի և մշտապես փոփոխվող եղանակի լուսաբանման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Հին Հունաստանի պատմաբան և զինվորական, քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուկիդիդեսի անունն առանձնանում է այս պատվավոր շարքում: Վերջինս իր անունն հավերժացրած «Պելոպոնեսյան պատերազմի պատմություն» գիրքը բնութագրել է հետևյալ կերպ. «Այս աշխատությունը նախատեսված չէ ժամանակակից հանրության գրական ճաշակը բավարարելուն, այլ արվել է հավերժ մնալու համար»:

Մեծ հույնի ստեղծագործությունն իրապես վերապրել է ժամանակի մարտահրավերն ու սերնդե սերունդ կրթել է  քաղաքական և ռազմական գործիչներին, հասնելով մեր օրեր: Պետական շատ այրեր անդրադարձել են «Պելոպոնեսյան պատերազմի պատմությանը»: Այսպես, օրինակ, 1947 թ. ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը վկայակոչել էր Թուկիդիդեսին՝ հասկանալու համար սկզբնավորվող «սառը պատերազմը». «Ես լրջորեն կասկածում եմ, արդյոք որևէ մարդ կարո՞ղ է խորհել լիարժեք իմաստությամբ և խորը համոզմունքով այսօրվա որոշ հիմնահարցերի վերաբերյալ՝ գոնե իր մտքում չունենալով Պելոպոնեսյան պատերազմի և Աթենքի անկման ժամանակաշրջանը»: Ժամանակակից մի գիտնական էլ նկատել է.  «Անկեղծ ասած, պետք է հարցնել, թե արդյոք 21-րդ դարի միջազգային հարաբերությունների գիտակները գիտե՞ն որևէ բան, ինչ Թուկիդիդեսը և մ.թ.ա. 5-րդ դարի նրա հայրենակիցները չգիտեին պետությունների վարքագծի մասին»:

Աթենքի պարիսպներն ու հարևանների հանդեպ «վստահությունը»

1988 թվականից ի վեր պատերազմը՝  իր տաք և սառը դրսևորումներով դարձել է մեր կյանքի և ապրելակերպի որոշիչ և անբաժանելի գործոնը: Որևէ երկիր կամ գործիչ ապահովագրված չէ նման ճգնաժամային փուլերում սխալ որոշումներից, սակայն պատերազմի ծագման, միջազգային հարաբերություններում ուժի դերի, ներքին և արտաքին քաղաքականության փոխկապակցվածության, դաշինքների կենսունակության և դաշնակիցների վարքագծի, քաղաքական և միջազգային գործընթացների հանգուցալուծման ճիշտ և հիմնավոր ընկալումն ու մասնագիտական վերլուծությունն ապացուցված միջոցն են մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար: Խիստ կասկածում եմ, որ հայաստանյան ներկայիս որոշում կայացնողները լսել են կամ ծանոթ են Թուկիդիդեսի «Պատմությանը», որն, ըստ էության, բացահայտելով ցանկացած հակամարտության էությունը տարածության և ժամանակի մեջ, կարող էր դարերի խորքից օգնության ձեռք մեկնել և կանխել ճակատագրական սխալները:

Ի՞նչ ընդհանրություն կա 2,5 հազար տարի առաջ տեղի ունեցած Պելոպոնեսյան պատերազմի և մերօրյա իրականության միջև: Մինչև պատերազմի բռնկումը մ.թ.ա. 432 թվականին կայացած բանակցություններում սպարտացիները վերջնագիր ներկայացրին աթենացիներին՝ պնդելով, որ հակադրման միակ լուծման ճանապարհը Աթենքը շրջապատող պատերը քանդելն էր: «Նվազեցրե՛ք այդ պաշտպանությունները, և այդ դեպքում երկուսս էլ վստահության զգացում կունենանք»: Ի վերջո, 30-ամյա պատերազմի ավարտին Աթենքը ստիպված էր հաշտություն խնդրել և քանդել բարձր պարիսպները, որոնք պաշտպանում էին իրեն հարձակումներից։ Դրա հետևանքով Աթենքի հզորությունն իսպառ կոտրվեց։

Այսօրվա Հայաստանի քանդվող պարիսպները՝ ֆիզիկական և ոչ միայն

Պարիսպները, որոնք ապահովում էին Հին Հունաստանի քաղաք-պետությունների պաշտպանությունը, 21-րդ դարում վերածվել են տարբեր զսպող և կանխարգելող պարսպապատ շերտերի: Իհարկե, փոփոխվել են ծավալներն ու ձևերը, բայց պաշտպանողական բուն գործառույթը դրանով չի փոխվել: Մեր հակառակորդները հետևողականորեն վերջնագրեր են ներկայացնում մեզ երաշխավորող «պարիսպները» քանդելու վերաբերյալ:  Ինչպես Աթենքը 404 թվականին նվազեցրեց իր պաշտպանությունը, այնպես էլ Երևանը, 2020 թվականից հետո հաշտություն մուրալով, անշեղորեն վերացնում է մեր պաշտպանողական պատնեշները: «Նշաձողի մի փոքր իջեցման» խոսույթը սկսվեց Արցախով և ավարտվեց նոր ագրեսիայով, էթնիկ զտումների և բնաջնջման հետևանքով մեր բնօրրանի հայաթափմամբ: Հայաստանի վահան Արցախի կորստից հետո հաջորդ փուլը ներառում է մեր սահմանամերձ «պարիսպների» քայքայումը, որին կհետևի նույն «նշաձողի մի փոքր իջեցման» տրամաբանությամբ մեր Զինված ուժերի գործառույթային կերպարանափոխումը: 

Ոչ պակաս կենսական են հոգևոր-գաղափարական «պարիսպները», որոնք ազգի հայրենասիրության և տոկունության առանցքային աղբյուրներն են: Պատերազմները պարզապես ռազմական գործողություններ չեն. դրանք հակառակորդին ստիպելու կամ համոզելու հոգեբանական ներազդեցություններ են՝ ընդունելու սեփական ընդհանուր քաղաքականությանը համապատասխան պայմաններն ու կամքը: Հենց այստեղ է պետության՝ որպես արժեհամակարգի պահապանի առանցքային գործառույթը: Արժեհամակարգի գոյատևումը պայմանավորված է արտաքին հարձակման պայմաններում իր անկախությունը պահպանելու՝ պետության կարողությամբ: Հակառակորդների գաղափարական պաշարման և «Իրական Հայաստանի» պարտադրվող քարոզչության  պայմաններում ազգային կամքի ոտնահարումն ու սպառումը նույնքան անպիտան են դարձնում ռազմական գործիքները, որքան անօգուտ են դատարկ զրահները: Այսօր մեր արժեհամակարգային հիմնասյուն պարիսպները՝ Արարատը, Արցախը, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին, հայ ժողովրդի պատմությունը, տևական ժամանակ ենթարկվում են անդադար ոտնձգությունների: Վերջին նվիրական պարիսպն էր Հայոց ցեղասպանության հիմնահարցը, որը մեկ դարից ավել մեր հավաքական հիշողության և հայատյացության դեմ  պաշտպանողական անձեռնմխելի և հավերժական օղակն է: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին արված խնդրահարույց հայտարարությունները և բուն ապրիլի 24-ը եկան ապացուցելու, որ ամբողջ հայությանը միավորող մեր պատմության ամենաողբերգալի էջը ներկայիս իշխանությունների կողմից ոչ միայն վերածվում է զուտ արարողակարգային միջոցառմանը, այլև ազգային կամքի տրոհման պայմաններում կարող է խմբագրվել և վերջնականապես շրջվել հանուն այսպես կոչված «խաղաղության»:

Տարբեր սերունդների և պետությունների համար Թուկիդիդեսի «Պատմությունը» պատերազմի ու ռազմավարության անգնահատելի և մնայուն ուղեցույց էր: Պետական այրերն ու ստրատեգները դասեր են քաղել Պելոպոնեսյան պատերազմից՝ դաշնակիցների ձեռքբերման և նրանց վարքագծի դրդապատճառների մասին: Փորձից ելնելով՝ ընդունված է ասել, որ պարտվածներն ավելի շատ բան  են սովորում իրենց պարտությունից, քան հաղթողները՝ իրենց հաղթանակից: Թուկիդիդեսը, լինելով պարտված կողմի ներկայացուցիչ,  Աթենքի անկման տարբեր պատճառներ է թվարկել: Այդուհանդերձ, արտաքին և աշխարհաքաղաքական զանազան գործոնների շարքում, չափազանց ուշագրավ է նրա դիտարկումը, որ այն հասարակությունը, որտեղ ներքին կոնսենսուսը փլուզվել է, ի վիճակի չէ պատերազմելու. «Ահաբեկված և պառակտված քաղաքը դատապարտված է պարտության»: Կարծում եմ, զուգահեռները ակնհայտ են:

Որպես ամփոփում. ինչպես 2500 տարի առաջ, այնպես էլ այսօր, վավերական է Թուկիդիդեսի պատերազմների ծագման ախտորոշումը. ազգերը պատերազմում են երեք պատճառով, որոնք են վախը, պատիվը և շահը: Մեր բոլորիս փայփայած արժանապատիվ, իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կազատվենք հակառակորդի հարկադրանքի ցանկացած վախից: Մեզ համար ապաքինման դեղատոմսը կարող է դառնալ հետևյալ բանաձը. հաղթահարել վախը, վերականգնել միասնականությունն ու պատիվը, առաջնորդվել ազգային շահով:

Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա 42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 10-ի համար Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Գալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը Եվրոմիությունը պատրաստել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը. հարվածի տակ կհայտնվեն ՌԴ 90 բանկեր և կրիպտոցանցեր Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման ԾառուկյանՀունիսի 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում զգուշացրել են, որ նավթի համաշխարհային պաշարները ձգտում են դեպի բազմամյա նվազագույն ցուցանիշների Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը․ խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»․ Սիրուշո Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՄիջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում Բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Իշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացված42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ իրանագետ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում. Լևոն Ազիզյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին NASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անունները Վերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանՀայաստան-Մոլդովա հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով Ամերիկյան ուղղաթիռը խnցվել է Հորմուզի նեղուցի տարածքում․ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել. Թրամփ Արտակարգ դեպք. 2-ամյա աղջնակի են տեղափոխել «Մուրացան» բկ Բելառուս - Հայաստան՝ ուղիղ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7,595 արձանագրություն․ ՆԳՆ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդել է անմեղ ճանաչել նրան Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանՎթար է. հունիսի 10-ին և 11-ին 24 ժամ ջուր չի լինելու Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը «Պռեգոմեշ»-ի ցուցափեղկից խաչի հեռացման մասով Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանԲուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցԻրանում հայտնել են այաթոլլա Խամենեիի հուղարկավորության ժամկետները Մբապե․ Մեր նպատակը աշխարհի գավաթը նվաճելն է Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՀայաստան-Մոլդովա․ հայտնի են մեկնարկային կազմերը Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ Լևոն Ազիզյան