Միասին կհարգենք զոհվածների հիշատակը րոպեի լռությամբ ու կշարունակենք փոխանցել հայրենասիրության ու հերոսության պատմությունները. Մհեր Ավետիսյան
БЛОГՄայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, մեր բոլոր հերոս պապերի ու տատերի հիշատակը պատվելու համար առաջարկում եմ միավորվել ու կազմակերպել քայլերթ դեպի մեր քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) հուշահամալիրներ։
Յուրաքանչյուրս կարող ենք մեզ հետ վերցնել մեր հերոս ազգականների նկարները, ծաղիկներ կամ Հայրենիքի դրոշ՝ այս օրը դարձնելով անմոռանալի ու խորհրդանշական։
Այս քայլերթը կլինի ոչ միայն հարգանքի տուրք մեր նախնիներին, այլև հաղթանակով կոգեշնչի նրանց ապագա սերունդներին։
Միասին կհարգենք զոհվածների հիշատակը րոպեի լռությամբ ու կշարունակենք փոխանցել հայրենասիրության ու հերոսության պատմությունները։
Հրավիրում ենք բոլորիդ՝ ընտանիքներով, ընկերներով, դպրոցականներով ու հասարակական կազմակերպություններով, միասին ստեղծելու այս մեծ օրվա հանդիսավոր ու միասնական տոնակատարությունը և այդ ամենը հրապարակել սոցցանցերում՝ «Սերունդների հիշողություն» վերնագրով։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



