Միասին կհարգենք զոհվածների հիշատակը րոպեի լռությամբ ու կշարունակենք փոխանցել հայրենասիրության ու հերոսության պատմությունները. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՄայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, մեր բոլոր հերոս պապերի ու տատերի հիշատակը պատվելու համար առաջարկում եմ միավորվել ու կազմակերպել քայլերթ դեպի մեր քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) հուշահամալիրներ։
Յուրաքանչյուրս կարող ենք մեզ հետ վերցնել մեր հերոս ազգականների նկարները, ծաղիկներ կամ Հայրենիքի դրոշ՝ այս օրը դարձնելով անմոռանալի ու խորհրդանշական։
Այս քայլերթը կլինի ոչ միայն հարգանքի տուրք մեր նախնիներին, այլև հաղթանակով կոգեշնչի նրանց ապագա սերունդներին։
Միասին կհարգենք զոհվածների հիշատակը րոպեի լռությամբ ու կշարունակենք փոխանցել հայրենասիրության ու հերոսության պատմությունները։
Հրավիրում ենք բոլորիդ՝ ընտանիքներով, ընկերներով, դպրոցականներով ու հասարակական կազմակերպություններով, միասին ստեղծելու այս մեծ օրվա հանդիսավոր ու միասնական տոնակատարությունը և այդ ամենը հրապարակել սոցցանցերում՝ «Սերունդների հիշողություն» վերնագրով։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



