Այսօր Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 54 տարեկան
ОБЩЕСТВО
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1971 թվականին այս օրը՝ ապրիլի 19-ին ծնվել է ազատամարտիկ, հայ ազգի նվիրյալ Արայիկ Խանդոյանը կամ, ինչպես ավելի հայտնի է «Միայնակ գայլը»։
Արայիկ Խանդոյանը հանդես էր գալիս նաև որպես հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ։
Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Գյումրիում` սրտի կաթվածից։
Արայիկ Խանդոյանի ռազմական կարիերան սկսվել է 1988 թվականին, երբ նա, լինելով դեռ 17 տարեկան, Ծաղկահովիտ գյուղի մոտակա խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։
1989 թվականին զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր, սակայն 1990 թվականին արձակուրդից չի վերադարձել ծառայության վայր։
Խորհրդային բանակից դասալքության պատճառը Արցախյան պատերազմի սրացումն էր։ Նույն թվականին Արայիկ Խանդոյանը մեկնել է Արցախ ու միացել կամավորական-ինքնապաշտպանական շարժմանը, որտեղ էլ ձեռք է բերել «Միայնակ գայլ» մականունը։ Արցախյան պատերազմին մասնակցել են նաև նրա եղբայրներից երեքը՝ Արարատը, Արթուրն ու Հունանը։ Արմեն Խանդոյանը չի կարողացել մասնակցել պատերազմին՝ առողջական խնդիրների պատճառով։
Հունան Խանդոյանը զոհվել է պատերազմի ժամանակ։
1994 թ. հրադադարից հետո Արայիկ Խանդոյանն ու իր եղբայրներ Արարատն ու Արթուրը շարունակել են ծառայությունը ՀՀ զինված ուժերում։
Փառք ու Պատիվ մեր բոլոր նվիրյալ հայորդիների վառ հիշատակին։
Նանիկ Աղասյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































