Սելֆի անելիս տղամարդը կայծակնահար է եղել
ОБЩЕСТВОԱնբարենպաստ եղանակային պայմաններում սելֆի անել փորձող բրիտանացին կայծակնահար է եղել: Ըստ Independent-ի, պատճառը սելֆիի համար փայտն է եղել, որին էլ հարվածել է կայծակը:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ուելսի հարավի լեռներում: Ոչ հեռու զբոսնող ականատեսները հաստատել են, որ տեսել են ուժեղ ամպրոպի ժամանակ լեռան գագաթին լուսանկարվող մի քանի անձանց:
RG-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, անցյալ հանգստյան օրերին Բրեքոն Բիքոնս ազգային պարկում ամպրոպից չորս մարդ է տուժել: Նրանցից երկուսը մահացել են, երկուսին փրկել են մերձակայքում մարզվող փրկարարները, որոնք առաջին օգնություն են ցուցաբերել տուժածներին, այնուհետեւ հիվանդանոց տեղափոխել:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



