Սելֆի անելիս տղամարդը կայծակնահար է եղել
SOCIETYԱնբարենպաստ եղանակային պայմաններում սելֆի անել փորձող բրիտանացին կայծակնահար է եղել: Ըստ Independent-ի, պատճառը սելֆիի համար փայտն է եղել, որին էլ հարվածել է կայծակը:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ուելսի հարավի լեռներում: Ոչ հեռու զբոսնող ականատեսները հաստատել են, որ տեսել են ուժեղ ամպրոպի ժամանակ լեռան գագաթին լուսանկարվող մի քանի անձանց:
RG-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, անցյալ հանգստյան օրերին Բրեքոն Բիքոնս ազգային պարկում ամպրոպից չորս մարդ է տուժել: Նրանցից երկուսը մահացել են, երկուսին փրկել են մերձակայքում մարզվող փրկարարները, որոնք առաջին օգնություն են ցուցաբերել տուժածներին, այնուհետեւ հիվանդանոց տեղափոխել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



