Իտալացի կարաբինավորները 13 վտանգավոր մաֆիոզների են ձերբակալել Սիցիլիայում
ОБЩЕСТВОԻտալացի կարաբինավորների ստորաբաժանումները փետրվարի 3-ի առավոտյան Սիցիլիայի Մեսինա նահանգում լայնածավալ գործողություն են իրականացրել մաֆիայի դեմ պայքարում, որի ընթացքում ձերբակալվել են 13 վտանգավոր հանցագործներ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության՝ խոսքը գանգստերների մասին Է, ովքեր 17 սպանություն են կատարել 1993-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակաշրջանում: Այդ հանցագործությունների թվում Էր 1993 թվականի հունվարին սիցիլիացի հայտնի լրագրող Ջուզեպե Ալֆանոյի ռեզոնանսային սպանությունը, որն զբաղվում Էր «Կոզա Նոստրա»-ի գործունեության հետաքննությամբ:
Մեսինայի դատախազությունը մաֆիոզ Ջուզեպե Գուլոտիի ձերբակալման օրդեր Է տվել, ով հեռակա կարգով արդեն դատապարտված Էր Ալֆանոյի սպանության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



