Իտալացի կարաբինավորները 13 վտանգավոր մաֆիոզների են ձերբակալել Սիցիլիայում
SOCIETYԻտալացի կարաբինավորների ստորաբաժանումները փետրվարի 3-ի առավոտյան Սիցիլիայի Մեսինա նահանգում լայնածավալ գործողություն են իրականացրել մաֆիայի դեմ պայքարում, որի ընթացքում ձերբակալվել են 13 վտանգավոր հանցագործներ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության՝ խոսքը գանգստերների մասին Է, ովքեր 17 սպանություն են կատարել 1993-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակաշրջանում: Այդ հանցագործությունների թվում Էր 1993 թվականի հունվարին սիցիլիացի հայտնի լրագրող Ջուզեպե Ալֆանոյի ռեզոնանսային սպանությունը, որն զբաղվում Էր «Կոզա Նոստրա»-ի գործունեության հետաքննությամբ:
Մեսինայի դատախազությունը մաֆիոզ Ջուզեպե Գուլոտիի ձերբակալման օրդեր Է տվել, ով հեռակա կարգով արդեն դատապարտված Էր Ալֆանոյի սպանության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



