Եթե Հայաստանի Հանրապետությունը սատար չկանգնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ապա մենք կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև
ПОЛИТИКАԱյսօր Երևանում տեղի ունեցավ մեծ հանրահավաք, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր արցախցիներ և հայաստանցիներ։ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը ևս այնտեղ էր։ Հաշվի առնելով արցախահայության հիմնարար խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը, հարկ ենք համարում սատարել մեր արցախցի քույրերի և եղբայրների պահանջներին։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք , որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ուղղակի պարտավոր են իրականացնել բոլոր հնարավոր և անհնարին քայլերը արցախահայության վերադարձի համար , որտեղ պետք է ապահովված լինեն արցախցիների բոլոր իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը։ Իսկ մինչ այդ` անհնրաժեշտ է անել ամեն ինչ մեր քույրերի և եղբայրների սոցիալական վիճակը թեթևացնելու համար, քանզի նրանք կորցրել են ամեն ինչ։
Անընդունելի է կառավարության որոշումը, համաձայն որի կրճատվում է արցախցիներին հատկացվող ֆինանսական օժանդակությունը։
Եթե Հայաստանի Հանրապետությունը սատար չկանգնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին , ապա մենք կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև արդեն համայն հայության կոնտեքստում։ Այսօր հրապարակում մենք տեսանք բազմաթիվ երևանցիների, գյումրեցիների, սևանցիների, արցախցիների, վանաձորցիների, էջմիածինցիների և մեր հայրենիքի տարբեր հատվածների հայերի՝ կողք կողքի։ Հենց սա է ուժը, հենց սա է հայրենասիրությունը:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



