Եթե Հայաստանի Հանրապետությունը սատար չկանգնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ապա մենք կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև
POLITICSԱյսօր Երևանում տեղի ունեցավ մեծ հանրահավաք, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր արցախցիներ և հայաստանցիներ։ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը ևս այնտեղ էր։ Հաշվի առնելով արցախահայության հիմնարար խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը, հարկ ենք համարում սատարել մեր արցախցի քույրերի և եղբայրների պահանջներին։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք , որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ուղղակի պարտավոր են իրականացնել բոլոր հնարավոր և անհնարին քայլերը արցախահայության վերադարձի համար , որտեղ պետք է ապահովված լինեն արցախցիների բոլոր իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը։ Իսկ մինչ այդ` անհնրաժեշտ է անել ամեն ինչ մեր քույրերի և եղբայրների սոցիալական վիճակը թեթևացնելու համար, քանզի նրանք կորցրել են ամեն ինչ։
Անընդունելի է կառավարության որոշումը, համաձայն որի կրճատվում է արցախցիներին հատկացվող ֆինանսական օժանդակությունը։
Եթե Հայաստանի Հանրապետությունը սատար չկանգնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին , ապա մենք կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև արդեն համայն հայության կոնտեքստում։ Այսօր հրապարակում մենք տեսանք բազմաթիվ երևանցիների, գյումրեցիների, սևանցիների, արցախցիների, վանաձորցիների, էջմիածինցիների և մեր հայրենիքի տարբեր հատվածների հայերի՝ կողք կողքի։ Հենց սա է ուժը, հենց սա է հայրենասիրությունը:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



