Ինչպիսի՞ն է Մարիամ Շահինյանի կանաչաչյա թիթիզ դուստրը
ФОТО
Blognews.am-ը գրում է.
Դերասանուհի Մարիամ Շահինյանը արդեն 1 տարի է՝ չի նկարահանվում հեռուստանախագծերում։ Մարիամն ամբողջ ժամանակը տրամադրում է ընտանիքին՝ մասնավորապես 1-ամյա աղջկան՝ Արփիին։ Դերասանուհին շուտով կրկին մայր է դառնալու։ BlogNews-ը նրա հետ զրուցել է ընտանեկան կյանքի և աշխատանքի վերադառնալու հեռանկարների մասին։
Մարիամը հղիության հինգերորդ ամսում է։ «Փոքրիկի սեռը դեռ չենք պարզել, քանի որ նա չափազանց ակտիվ է։) Առաջին հղիությանս ժամանակ շատ էի ցանկանում աղջիկ ունենալ, քանի որ ցանկությունս իրականացավ, հիմա սեռի հարցում նախընտրություն չունեմ։ Ինչ սեռի էլ լինի, շատ շնորհակալ կլինեմ Աստծուն,- ասաց Մարիամն ու հավելեց, որ ամուսինը, ինչպես յուրաքանչյուր տղամարդ, ցանկանում է որդի ունենալ,- Մարզպետը շատ է ուզում տղա, սակայն քանի որ Արփին արդարացրել է նրա սպասելինքները, ասում է՝ Արփիի պես թող ևս 5 աղջիկ լինի, դեմ չեմ։)»։
Երկրորդ երեխայի համար դերասանուհին դեռ չի հասցրել նախապատրաստվել. «Արփին այնքան ժամանակ է խլում, որ դեռ չեմ հասցնում նախապատրաստվել երկրորդի ծննդին։ Իր այն տարիքն է, երբ արդեն պետք է խոսի, քայլի, դրա համար շատ ժամանակ է պահանջում։ Բացի այդ, դեռ չգիտեմ՝ ինչ գույների մեջ նախապատրաստվեմ»։
Անդրադառնալով թիթիզ դստերը՝ Մարիամը նշեց, որ շատ է ուզում աղջիկը թիթիզ ու «աղջկական» մեծանա։ «Դեռ շատ փոքր ժամանակվանից նկատելի էր, որ թիթիզ աղջիկ է։ Դա ինձ շատ է դուր գալիս։)»,- ասաց Մարիամն ու հավելեց, որ ինքն իրեն է նմանեցնում դստերը, սակայն շրջապատում շատ են ասում, որ ամուսնուն է նման։
Մարիամը նշեց, որ Արփին շատ ակտիվ է, բայց ոչ չարաճճի. «Չի լացում, կամակորություններ չի անում, ուղղակի գերակտիվ է։ Շատ մարդամոտ է, ընտանիքում բոլորիս հետ կապված է, շատ է սիրում տատիկ-պապիկին, բայց ոչ մեկիս հետևից չի լացում։ Շատ հանգիստ առանց ինձ էլ է մնում։ Այնպես որ, կարող եմ նույնիսկ աշխատանքի վերադառնալ»։
Մարիամը նշեց, որ շատ է ցանկանում վերադառնալ աշխատանքի։ «Եթե հիմա էլ առաջարկ լինի, հիմա էլ կխաղամ, թեև հազիվ թե հղի կնոջն առաջարկ անեն։ Մի տարի բացարձակ ոչինչ չեմ արել, զգում եմ, որ դադարը շատ էր ինձ համար։ Եթե երկրորդ երեխայիս ծննդից հետո շուտ ունենամ առաջարկ, շուտ կվերադառնամ աշխատանքի»,- ասաց Մարիամն ու հավելեց, որ սկեսուրն ամեն հարցում շատ է օգնում է իրեն։
Ինչ վերաբերում է ամուսնու կողմից օգնությանը՝ Մարիամը նշեց, որ ամուսինը գործի բերումով շատ զբաղված է։ «Փորձում եմ իրեն նեղություն չտալ կենցաղային հարցերով, քանի որ իր ժամանակը շատ սուղ է, միայն գիշերն ենք տեսնում իրեն,- ասաց նա ու հավելեց, որ դրանից չի սրտնեղում,- Ես շատ ըմբռնումով եմ մոտենում այդ հարցին, որովհետև տեսնում եմ, որ հնարավորության դեպքում անպայման օգնում է»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի




















































