Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի՞ն է Մարիամ Շահինյանի կանաչաչյա թիթիզ դուստրը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Մարիամ Շահինյանը արդեն 1 տարի է՝ չի նկարահանվում հեռուստանախագծերում։ Մարիամն ամբողջ ժամանակը տրամադրում է ընտանիքին՝ մասնավորապես 1-ամյա աղջկան՝ Արփիին։ Դերասանուհին շուտով կրկին մայր է դառնալու։ BlogNews-ը նրա հետ զրուցել է ընտանեկան կյանքի և աշխատանքի վերադառնալու հեռանկարների մասին։

Մարիամը հղիության հինգերորդ ամսում է։ «Փոքրիկի սեռը դեռ չենք պարզել, քանի որ նա չափազանց ակտիվ է։) Առաջին հղիությանս ժամանակ շատ էի ցանկանում աղջիկ ունենալ, քանի որ ցանկությունս իրականացավ, հիմա սեռի հարցում նախընտրություն չունեմ։ Ինչ սեռի էլ լինի, շատ շնորհակալ կլինեմ Աստծուն,- ասաց Մարիամն ու հավելեց, որ ամուսինը, ինչպես յուրաքանչյուր տղամարդ, ցանկանում է որդի ունենալ,- Մարզպետը շատ է ուզում տղա, սակայն քանի որ Արփին արդարացրել է նրա սպասելինքները, ասում է՝ Արփիի պես թող ևս 5 աղջիկ լինի, դեմ չեմ։)»։

Երկրորդ երեխայի համար դերասանուհին դեռ չի հասցրել նախապատրաստվել. «Արփին այնքան ժամանակ է խլում, որ դեռ չեմ հասցնում նախապատրաստվել երկրորդի ծննդին։ Իր այն տարիքն է, երբ արդեն պետք է խոսի, քայլի, դրա համար շատ ժամանակ է պահանջում։ Բացի այդ, դեռ չգիտեմ՝ ինչ գույների մեջ նախապատրաստվեմ»։

Անդրադառնալով թիթիզ դստերը՝ Մարիամը նշեց, որ շատ է ուզում աղջիկը թիթիզ ու «աղջկական» մեծանա։ «Դեռ շատ փոքր ժամանակվանից նկատելի էր, որ թիթիզ աղջիկ է։ Դա ինձ շատ է դուր գալիս։)»,- ասաց Մարիամն ու հավելեց, որ ինքն իրեն է նմանեցնում դստերը, սակայն շրջապատում շատ են ասում, որ ամուսնուն է նման։

Մարիամը նշեց, որ Արփին շատ ակտիվ է, բայց ոչ չարաճճի. «Չի լացում, կամակորություններ չի  անում, ուղղակի գերակտիվ է։ Շատ  մարդամոտ է, ընտանիքում բոլորիս հետ կապված է, շատ է սիրում  տատիկ-պապիկին, բայց ոչ մեկիս հետևից չի լացում։ Շատ հանգիստ առանց ինձ էլ է մնում։ Այնպես որ, կարող եմ նույնիսկ աշխատանքի վերադառնալ»։

Մարիամը նշեց, որ շատ է ցանկանում վերադառնալ աշխատանքի։ «Եթե հիմա էլ  առաջարկ լինի, հիմա էլ կխաղամ, թեև հազիվ թե հղի կնոջն առաջարկ անեն։ Մի տարի բացարձակ ոչինչ չեմ արել, զգում եմ, որ դադարը շատ էր ինձ համար։ Եթե երկրորդ երեխայիս ծննդից հետո շուտ ունենամ առաջարկ, շուտ կվերադառնամ աշխատանքի»,- ասաց Մարիամն ու հավելեց, որ սկեսուրն ամեն հարցում շատ է օգնում է իրեն։

Ինչ վերաբերում է ամուսնու կողմից օգնությանը՝ Մարիամը նշեց, որ ամուսինը գործի բերումով շատ զբաղված է։ «Փորձում եմ իրեն նեղություն չտալ կենցաղային հարցերով, քանի որ իր ժամանակը շատ սուղ է, միայն գիշերն ենք տեսնում իրեն,- ասաց նա ու հավելեց, որ դրանից չի սրտնեղում,- Ես շատ ըմբռնումով եմ մոտենում այդ հարցին, որովհետև տեսնում եմ, որ հնարավորության դեպքում անպայման օգնում է»։

                      

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա Սողոմոնյան