Ереван, 11.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» զրուցել է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Զրույցի թեման «Խաղաղության պայմանագիրն» է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների որոշակի մեղմացումը, և թե ի՞նչ է սպասվում բռնապետերին:

-Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Ադրբեջանը չի շտապում, նախապայմաններ է առաջադրում, իսկ սահմանին իրավիճակն օրեցօր լարվում է:

-Միշտ ասել եմ՝ մեզ հետ ոչ մեկ չի բանակցում, չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել: Նույնիսկ եթե փոխենք Սահմանադրությունը, որը պահանջներից մեկն է, կասկածում եմ, որ այդ դեպքում ադրբեջանական կողմը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ: Ադրբեջանը շատ լավ գիտի՝ պայմանագիրը, որը ստորագրվում է պետությունների միջև ուժի գործադրմամբ, առոչինչ է: Դրա մասին փաստում է Վենետիկի կոնվենցիայի 5-րդ մասի 52-րդ հոդվածը: 5-րդ մասը կոչվում է «Պայմանագրերի անվավերություն, խզում և կասեցում»: 52-րդ հոդվածը սահմանում է, որ պայմանագիրն առոչինչ է, եթե դրա կնքումը եղել է ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով: Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, նա դրան պատրաստ է: Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի 5-ամյա՝ 2020-2025 թթ. ծրագիր: Սա հստակ տեղեկություն է: Այդ հինգ տարվա գործողությունները բաժանված են մի քանի փուլի: Առաջինը սկսվեց և ավարտվեց 2020 թվականին 44-օրյա պատերազմով, որի հետևանքով առաջին փուլով նախատեսվածը չկարողացան կատարել, Արցախը կորցրեց որոշ տարածքներ, բայց դրա հիմնական տարածքը մնաց Հայաստանի տիրույթում: Անցավ 2 տարի, սկսվեց միջանկյալ փուլ, Ադրբեջանը վերջնականապես զավթեց Արցախը: Երկրորդ կարևոր փուլը, որը կար իրենց ծրագրում, Ադրբեջանի՝ Նախիջևանին միանալն է: Այդ ճանապարհի վրա են: Այս փաստաթղթերը, այս հայտարարությունները մեր երկրի ղեկավարության կողմից ունեն մեկ նպատակ, որ աշխարհը դատապարտի Ադրբեջանին, ասի՝ Հայաստանը համաձայն է, բոլորը ողջունում են այս գործընթացը: Կարծում է, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Հիշո՞ւմ եք՝ մի գաղափարախոսություն ունեին, որ եթե հանգիստ մնանք, որևէ մեկը մեզ վրա չի հարձակվի: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրով այսօր նույնիսկ չենք կարող «փռշտալ» Ադրբեջանի կողմը: Այդ ժամանակներն անցել են իր «շնորհիվ»: Յոթ տարվա մեջ նա ոչնչացրել է հայոց պետությունը: Պետությունը մնացել է թղթի վրա: Որպես պետություն՝ որևէ հարց չենք լուծում: Չենք կարողանում մեր ժողովրդին պաշտպանել, տեսնում ենք, թե տնտեսությունն ինչ վիճակում է, առողջապահական համակարգն անտանելի վիճակում է, գիտություն չկա: Խոսում եմ համակարգերի մասին, այո, կարող ենք ունենալ առանձին գիտնականներ, բժիշկներ, որոնք շարունակում են աշխատել: Բանակը… Այս մասով չեմ ուզում շատ բան ասել:

Ադրբեջանը մեզ հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, միջազգային հանրության կողմից էլ թող մեծ ակնկալիքներ չունենան: Նույն միջազգային հանրությունը լուռ էր հարյուր տարի առաջ, երբ Ցեղասպանություն տեղի ունեցավ: Հետո սկսեցին դատապարտել, ճանաչել այդ փաստը, բայց այդ ժամանակ ոչ մեկը մատը մատին չխփեց: Ըստ մեր տեղեկությունների, որոշ եվրոպական պետություններ աջակցում էին դրան: Անցավ հարյուր տարի, Արցախը գրավեցին, մարդկանց տեղահանեցին, որոշ մարդիկ ասացին՝ լավ չի: Ադրբեջանին ինչ-որ վնաս եղա՞վ: Ոչ: Ադրբեջանի բյուջեն ավելացավ նույն այդ տարիների ընթացքում: Ադրբեջանը սկսել է վախի մթնոլորտ տարածել հայ ժողովրդի մեջ:

Պարբերաբար ասում էինք, որ հրաման է տրվել մեր զինծառայողներին չկրակել, դա եղել է 2021 թ. մայիսի 9-ին Վարդենիսի ուղղությամբ, որի մասին ժողովի ժամանակ ասվել է, նման բան եղել է Գորիսում և այլուր: Չկրակելու հրահանգը բնորոշ է իրեն: Հիմա Նիկոլ Փաշինյանը դրանից հրաժարվում է, սպաներին դատում: Իսկ հիմա չկրակելու հրամանը որոշել է հանրային տալ: Տեսեք՝ ո՞ւր ենք հասել: Կարծում եմ՝ չենք կարող ունենալ միջազգային հարգանք մինչև մեր դիրքերը չամրացնենք:

-Ձեր հնչեցրած դիտարկման համաձայն, Հայաստանն այսօր պետություն է միայն թղթի վրա: Ստացվում է՝ արտաքին աշխարհում Փաշինյանը շատ թույլ գործիչ է, բայց Հայաստանում ստեղծել է բռնապետությո՞ւն:

-Պատմության մեջ եղել են հայտնի բռնապետեր՝ Քադաֆի, Հուսեյն, Էրդողան, Ալիև: Քադաֆին կառավարում էր իր երկիրը մի քանի տասնամյակ և Լիբիայի տնտեսությունն այնպիսի մակարդակի բարձրացրեց, որ ժողովուրդը սկսեց շնչել, ապրել: Նա զարգացրել է նավթային համակարգը, կարևոր բաներ արել իր երկրի համար: Ամեն ինչ վատ ավարտ ունեցավ իր համար, դա էլ բռնապետի ապագան է:

Սադամ Հուսեյնի պարագայում ունենք նույն պատկերը՝ նավթագազային համակարգի արտադրության զարգացում և այլն, ժողովուրդն ապրում էր իր բնականոն կյանքով: Նույն ավարտն ունեցավ, ինչ Քադաֆին: Իրաքն ու Իրանն ութամյա պատերազմի միջով անցան, ի վերջո, կնքեցին խաղաղության պայմանագիր, որը գործում է մինչ օրս: Եկեք հիշենք Թուրքիան մինչև Էրդողանը և այսօր:

Չեմ ուզում թվարկել Թուրքիայի միջազգային հաջողությունները Էրդողանի իշխանության օրոք: Թուրքիայի ստատուսը մի քանի կետով բարձրացավ, այսօր նրա հետ հաշվի են նստում: Նույնն Ալիևի պարագայում. պատմություն և լեզու չունեն, բայց ամբողջ աշխարհին ապացուցում են, որ հին ժողովուրդ են: Խորհրդային Ադրբեջանը համարյա զենք չէր արտադրում: Այսօր իրենց ռազմարդյունաբերության համալիրը տարածաշրջանում լավագույններից մեկն է: Չեմ խոսում նավթագազային համակարգերի զարգացման, Ադրբեջանի ժողովրդի կրթության և սոցիալական ապահովության մակարդակի մասին: Հնարավոր է, որ Էրդողանը և Ալիևը ևս վատ ավարտ ունենան, բայց իրականությունն այս է: Եկեք մեր բռնապետի մասին խոսենք: Հեծանիվ քշողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել, ֆեյսբուքով ձվածեղ պատրաստողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել: Բռնապետը պետք է գրագիտություն ունենա: Մեր բռնապետը բարձրագույն կրթություն էլ չունի: Մեր հարևան երկրներում բարձրագույն կրթություն չունենալու դեպքում արգելվում է լինել երկրի ղեկավար: Հայ ազգը Խորհրդային Միության ժամանակ առաջին տեղն էր զբաղեցնում ռազմական գիտությամբ, 1 միլիոն 600 հազար աշխատուժից մոտ 900 հազարն աշխատում էր գիտական ոլորտում: Այսօր մեր երկրի ղեկավարն անգրագետ է: Նա Հայաստանի Հանրապետության ոչ մի սոցիալական շերտի չի պատկանում: Ցույց տվեք, թե ո՞ր շերտին են պատկանում իշխանության ներկայացուցիչները:

-Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մեր երկիրը Հայաստանն է, բայց մեր պետությունը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Դրանից առաջ նա մեր հարկատուների հաշվին Թուրքիայից լրագրողներ էր հրավիրել Հայաստան, նրանցից մեկն էլ Երևանում գործող Կապույտ մզկիթն իր ռեպորտաժում ներկայացրեց որպես թուրքական:

-Երբ Հայաստանը գոյություն է ունեցել, Օսմանյան կայսրություն կոչվածը գոյություն չուներ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Միությունն է, որի կազմում ապրել ենք ծաղկուն տարիների շրջան: Չեմ հասկանում ո՛չ մոտեցումը, ո՛չ հոգեբանությունը: Անգրագիտության վերին աստիճան է: Եթե պատմությունն ուսումնասիրենք, ավելի շատ եղել ենք պարսիկների իշխանության ներքո: Ի՞նչ կապ ունեն Երևանը, Կապանը Օսմանյան կայսրության հետ: Համացանցից պատմություն սովորող մարդ է: Նա չգիտի, թե ով է Պապ թագավորը, անընդհատ նրան է հիշում: Ունեցել ենք Արշակ, Մենուա, Արգիշտի անուններով թագավորներ, նրանց պատվին տարիներ ի վեր երեխաներ են անվանակոչել: Ինչո՞ւ ոչ մեկն իր երեխային Պապ թագավորի անունով չի կոչում, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ բերում այս թագավորի օրինակը: Կասկածում եմ, որ ապագայում որևէ մեկն իր երեխային Նիկոլ անվանակոչի: Գնահատական եմ տալիս, միտում չունեմ որևէ մեկին վիրավորելու: Ժողովուրդ ենք, որն ունի ազգային նպատակներ, բայց նա գնում է հակառակ ուղղությամբ:

-Պարո՛ն Կարապետյան: «Տեղափոխվենք» միջազգային արենա: Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը սկսեց փոխվել: Կարծես թե գործ ունենք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման հետ: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս մասով:

-Մեկ անգամ փորձել եմ հուշել մեր երկրի ղեկավարությանը, որ աշխարհում իրավիճակ է փոխվում: Հուշում էի դեռ այն ժամանակ, երբ գնացին Բայդենի վարչակազմի հետ ինչ-որ թուղթ ստորագրելու: Ինչո՞ւ հիմա չեն խոսում այդ թղթի մասին: Իմ կարծիքով, Պուտինի և Թրամփի միջև բանակցություններն ընթանալու են ոչ միայն Ուկրաինայի հարցով: Սեղանին լինելու են այն հարցերը, թե որտեղով են անցնելու ամերիկյան հետաքրքրության սահմանները, որոնք վերաբերում են Ռուսաստանին, և որտեղով են անցնելու Ռուսաստանի տիրույթում գտնվող հետաքրքրության սահմանները: Բանակցությունները լինելու են այս մասին: Վստահ եմ՝ բացի Մերձբալթյան երկրներից, նախկին խորհրդային երկրների տարածքները մնալու են ռուսական հետաքրքրության տիրույթում: Ամերիկյան կողմը դրան համաձայնելու է, որովհետև չկան հիմքեր չհամաձայնելու: Դա վերաբերում է նաև Հայաստանին: Եթե Հայաստանն ուզում է լինել ապահով, առաջարկում եմ, հատկապես, երբ իրանական կողմից հուշումներ կան, մոռանալ ԵՄ անդամ դառնալը: Դա ուղղակի անհնար է: Խաբում են մեր ժողովրդին: Այս ամենը պետք է մոռանան և պայմանավորվեն Իրանի հետ, վերականգնեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստան-Հայաստան-Իրան՝ դա է մեր ռազմական և անվտանգային ապագան: Եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի: Ալիևը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ապագա չունի: Թուրքերը շատ լավ գիտեն՝ եթե իշխանության եկավ Արշակ Կարապետյանը, երկու օրվա մեջ խնդիրն իրենց համար բարդանալու է մի քանի անգամ: Գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը մի օր չի լինելու, գործը չի հասնելու 2026 թ. ընտրություններին, եթե հասնի, ապա մեր պասիվության, այսպես կոչված, «հին ընդդիմադիրների» գործունեության պատճառով, միևնույնն է, չի ընտրվելու:

Հայ ժողովուրդն այսօր պատժվում է երկու կառավարության կողմից՝ Ադրբեջանի և այսօր Հայաստանում գործող թափթփուկների կառավարության կողմից: Մեր՝ 2,7 միլիոն ժողովրդի վրա երկու իշխանություն քրեական գործեր են հարուցում, այդ վիճակից դուրս ենք գալու: Պարզորոշ տեսնում եմ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ապագան, մեկ ձևակերպմամբ՝ վայ ձեզ: Նույնն էլ սպասվում է Ադրբեջանի ղեկավարությանը, նրանք մի քիչ ավելի երկար կմնան իշխանության, բայց շատ վատ ավարտ են ունենալու: Նույնը վերաբերում է նաև Էրդողանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Трамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»