Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» զրուցել է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Զրույցի թեման «Խաղաղության պայմանագիրն» է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների որոշակի մեղմացումը, և թե ի՞նչ է սպասվում բռնապետերին:

-Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Ադրբեջանը չի շտապում, նախապայմաններ է առաջադրում, իսկ սահմանին իրավիճակն օրեցօր լարվում է:

-Միշտ ասել եմ՝ մեզ հետ ոչ մեկ չի բանակցում, չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել: Նույնիսկ եթե փոխենք Սահմանադրությունը, որը պահանջներից մեկն է, կասկածում եմ, որ այդ դեպքում ադրբեջանական կողմը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ: Ադրբեջանը շատ լավ գիտի՝ պայմանագիրը, որը ստորագրվում է պետությունների միջև ուժի գործադրմամբ, առոչինչ է: Դրա մասին փաստում է Վենետիկի կոնվենցիայի 5-րդ մասի 52-րդ հոդվածը: 5-րդ մասը կոչվում է «Պայմանագրերի անվավերություն, խզում և կասեցում»: 52-րդ հոդվածը սահմանում է, որ պայմանագիրն առոչինչ է, եթե դրա կնքումը եղել է ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով: Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, նա դրան պատրաստ է: Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի 5-ամյա՝ 2020-2025 թթ. ծրագիր: Սա հստակ տեղեկություն է: Այդ հինգ տարվա գործողությունները բաժանված են մի քանի փուլի: Առաջինը սկսվեց և ավարտվեց 2020 թվականին 44-օրյա պատերազմով, որի հետևանքով առաջին փուլով նախատեսվածը չկարողացան կատարել, Արցախը կորցրեց որոշ տարածքներ, բայց դրա հիմնական տարածքը մնաց Հայաստանի տիրույթում: Անցավ 2 տարի, սկսվեց միջանկյալ փուլ, Ադրբեջանը վերջնականապես զավթեց Արցախը: Երկրորդ կարևոր փուլը, որը կար իրենց ծրագրում, Ադրբեջանի՝ Նախիջևանին միանալն է: Այդ ճանապարհի վրա են: Այս փաստաթղթերը, այս հայտարարությունները մեր երկրի ղեկավարության կողմից ունեն մեկ նպատակ, որ աշխարհը դատապարտի Ադրբեջանին, ասի՝ Հայաստանը համաձայն է, բոլորը ողջունում են այս գործընթացը: Կարծում է, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Հիշո՞ւմ եք՝ մի գաղափարախոսություն ունեին, որ եթե հանգիստ մնանք, որևէ մեկը մեզ վրա չի հարձակվի: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրով այսօր նույնիսկ չենք կարող «փռշտալ» Ադրբեջանի կողմը: Այդ ժամանակներն անցել են իր «շնորհիվ»: Յոթ տարվա մեջ նա ոչնչացրել է հայոց պետությունը: Պետությունը մնացել է թղթի վրա: Որպես պետություն՝ որևէ հարց չենք լուծում: Չենք կարողանում մեր ժողովրդին պաշտպանել, տեսնում ենք, թե տնտեսությունն ինչ վիճակում է, առողջապահական համակարգն անտանելի վիճակում է, գիտություն չկա: Խոսում եմ համակարգերի մասին, այո, կարող ենք ունենալ առանձին գիտնականներ, բժիշկներ, որոնք շարունակում են աշխատել: Բանակը… Այս մասով չեմ ուզում շատ բան ասել:

Ադրբեջանը մեզ հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, միջազգային հանրության կողմից էլ թող մեծ ակնկալիքներ չունենան: Նույն միջազգային հանրությունը լուռ էր հարյուր տարի առաջ, երբ Ցեղասպանություն տեղի ունեցավ: Հետո սկսեցին դատապարտել, ճանաչել այդ փաստը, բայց այդ ժամանակ ոչ մեկը մատը մատին չխփեց: Ըստ մեր տեղեկությունների, որոշ եվրոպական պետություններ աջակցում էին դրան: Անցավ հարյուր տարի, Արցախը գրավեցին, մարդկանց տեղահանեցին, որոշ մարդիկ ասացին՝ լավ չի: Ադրբեջանին ինչ-որ վնաս եղա՞վ: Ոչ: Ադրբեջանի բյուջեն ավելացավ նույն այդ տարիների ընթացքում: Ադրբեջանը սկսել է վախի մթնոլորտ տարածել հայ ժողովրդի մեջ:

Պարբերաբար ասում էինք, որ հրաման է տրվել մեր զինծառայողներին չկրակել, դա եղել է 2021 թ. մայիսի 9-ին Վարդենիսի ուղղությամբ, որի մասին ժողովի ժամանակ ասվել է, նման բան եղել է Գորիսում և այլուր: Չկրակելու հրահանգը բնորոշ է իրեն: Հիմա Նիկոլ Փաշինյանը դրանից հրաժարվում է, սպաներին դատում: Իսկ հիմա չկրակելու հրամանը որոշել է հանրային տալ: Տեսեք՝ ո՞ւր ենք հասել: Կարծում եմ՝ չենք կարող ունենալ միջազգային հարգանք մինչև մեր դիրքերը չամրացնենք:

-Ձեր հնչեցրած դիտարկման համաձայն, Հայաստանն այսօր պետություն է միայն թղթի վրա: Ստացվում է՝ արտաքին աշխարհում Փաշինյանը շատ թույլ գործիչ է, բայց Հայաստանում ստեղծել է բռնապետությո՞ւն:

-Պատմության մեջ եղել են հայտնի բռնապետեր՝ Քադաֆի, Հուսեյն, Էրդողան, Ալիև: Քադաֆին կառավարում էր իր երկիրը մի քանի տասնամյակ և Լիբիայի տնտեսությունն այնպիսի մակարդակի բարձրացրեց, որ ժողովուրդը սկսեց շնչել, ապրել: Նա զարգացրել է նավթային համակարգը, կարևոր բաներ արել իր երկրի համար: Ամեն ինչ վատ ավարտ ունեցավ իր համար, դա էլ բռնապետի ապագան է:

Սադամ Հուսեյնի պարագայում ունենք նույն պատկերը՝ նավթագազային համակարգի արտադրության զարգացում և այլն, ժողովուրդն ապրում էր իր բնականոն կյանքով: Նույն ավարտն ունեցավ, ինչ Քադաֆին: Իրաքն ու Իրանն ութամյա պատերազմի միջով անցան, ի վերջո, կնքեցին խաղաղության պայմանագիր, որը գործում է մինչ օրս: Եկեք հիշենք Թուրքիան մինչև Էրդողանը և այսօր:

Չեմ ուզում թվարկել Թուրքիայի միջազգային հաջողությունները Էրդողանի իշխանության օրոք: Թուրքիայի ստատուսը մի քանի կետով բարձրացավ, այսօր նրա հետ հաշվի են նստում: Նույնն Ալիևի պարագայում. պատմություն և լեզու չունեն, բայց ամբողջ աշխարհին ապացուցում են, որ հին ժողովուրդ են: Խորհրդային Ադրբեջանը համարյա զենք չէր արտադրում: Այսօր իրենց ռազմարդյունաբերության համալիրը տարածաշրջանում լավագույններից մեկն է: Չեմ խոսում նավթագազային համակարգերի զարգացման, Ադրբեջանի ժողովրդի կրթության և սոցիալական ապահովության մակարդակի մասին: Հնարավոր է, որ Էրդողանը և Ալիևը ևս վատ ավարտ ունենան, բայց իրականությունն այս է: Եկեք մեր բռնապետի մասին խոսենք: Հեծանիվ քշողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել, ֆեյսբուքով ձվածեղ պատրաստողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել: Բռնապետը պետք է գրագիտություն ունենա: Մեր բռնապետը բարձրագույն կրթություն էլ չունի: Մեր հարևան երկրներում բարձրագույն կրթություն չունենալու դեպքում արգելվում է լինել երկրի ղեկավար: Հայ ազգը Խորհրդային Միության ժամանակ առաջին տեղն էր զբաղեցնում ռազմական գիտությամբ, 1 միլիոն 600 հազար աշխատուժից մոտ 900 հազարն աշխատում էր գիտական ոլորտում: Այսօր մեր երկրի ղեկավարն անգրագետ է: Նա Հայաստանի Հանրապետության ոչ մի սոցիալական շերտի չի պատկանում: Ցույց տվեք, թե ո՞ր շերտին են պատկանում իշխանության ներկայացուցիչները:

-Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մեր երկիրը Հայաստանն է, բայց մեր պետությունը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Դրանից առաջ նա մեր հարկատուների հաշվին Թուրքիայից լրագրողներ էր հրավիրել Հայաստան, նրանցից մեկն էլ Երևանում գործող Կապույտ մզկիթն իր ռեպորտաժում ներկայացրեց որպես թուրքական:

-Երբ Հայաստանը գոյություն է ունեցել, Օսմանյան կայսրություն կոչվածը գոյություն չուներ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Միությունն է, որի կազմում ապրել ենք ծաղկուն տարիների շրջան: Չեմ հասկանում ո՛չ մոտեցումը, ո՛չ հոգեբանությունը: Անգրագիտության վերին աստիճան է: Եթե պատմությունն ուսումնասիրենք, ավելի շատ եղել ենք պարսիկների իշխանության ներքո: Ի՞նչ կապ ունեն Երևանը, Կապանը Օսմանյան կայսրության հետ: Համացանցից պատմություն սովորող մարդ է: Նա չգիտի, թե ով է Պապ թագավորը, անընդհատ նրան է հիշում: Ունեցել ենք Արշակ, Մենուա, Արգիշտի անուններով թագավորներ, նրանց պատվին տարիներ ի վեր երեխաներ են անվանակոչել: Ինչո՞ւ ոչ մեկն իր երեխային Պապ թագավորի անունով չի կոչում, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ բերում այս թագավորի օրինակը: Կասկածում եմ, որ ապագայում որևէ մեկն իր երեխային Նիկոլ անվանակոչի: Գնահատական եմ տալիս, միտում չունեմ որևէ մեկին վիրավորելու: Ժողովուրդ ենք, որն ունի ազգային նպատակներ, բայց նա գնում է հակառակ ուղղությամբ:

-Պարո՛ն Կարապետյան: «Տեղափոխվենք» միջազգային արենա: Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը սկսեց փոխվել: Կարծես թե գործ ունենք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման հետ: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս մասով:

-Մեկ անգամ փորձել եմ հուշել մեր երկրի ղեկավարությանը, որ աշխարհում իրավիճակ է փոխվում: Հուշում էի դեռ այն ժամանակ, երբ գնացին Բայդենի վարչակազմի հետ ինչ-որ թուղթ ստորագրելու: Ինչո՞ւ հիմա չեն խոսում այդ թղթի մասին: Իմ կարծիքով, Պուտինի և Թրամփի միջև բանակցություններն ընթանալու են ոչ միայն Ուկրաինայի հարցով: Սեղանին լինելու են այն հարցերը, թե որտեղով են անցնելու ամերիկյան հետաքրքրության սահմանները, որոնք վերաբերում են Ռուսաստանին, և որտեղով են անցնելու Ռուսաստանի տիրույթում գտնվող հետաքրքրության սահմանները: Բանակցությունները լինելու են այս մասին: Վստահ եմ՝ բացի Մերձբալթյան երկրներից, նախկին խորհրդային երկրների տարածքները մնալու են ռուսական հետաքրքրության տիրույթում: Ամերիկյան կողմը դրան համաձայնելու է, որովհետև չկան հիմքեր չհամաձայնելու: Դա վերաբերում է նաև Հայաստանին: Եթե Հայաստանն ուզում է լինել ապահով, առաջարկում եմ, հատկապես, երբ իրանական կողմից հուշումներ կան, մոռանալ ԵՄ անդամ դառնալը: Դա ուղղակի անհնար է: Խաբում են մեր ժողովրդին: Այս ամենը պետք է մոռանան և պայմանավորվեն Իրանի հետ, վերականգնեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստան-Հայաստան-Իրան՝ դա է մեր ռազմական և անվտանգային ապագան: Եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի: Ալիևը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ապագա չունի: Թուրքերը շատ լավ գիտեն՝ եթե իշխանության եկավ Արշակ Կարապետյանը, երկու օրվա մեջ խնդիրն իրենց համար բարդանալու է մի քանի անգամ: Գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը մի օր չի լինելու, գործը չի հասնելու 2026 թ. ընտրություններին, եթե հասնի, ապա մեր պասիվության, այսպես կոչված, «հին ընդդիմադիրների» գործունեության պատճառով, միևնույնն է, չի ընտրվելու:

Հայ ժողովուրդն այսօր պատժվում է երկու կառավարության կողմից՝ Ադրբեջանի և այսօր Հայաստանում գործող թափթփուկների կառավարության կողմից: Մեր՝ 2,7 միլիոն ժողովրդի վրա երկու իշխանություն քրեական գործեր են հարուցում, այդ վիճակից դուրս ենք գալու: Պարզորոշ տեսնում եմ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ապագան, մեկ ձևակերպմամբ՝ վայ ձեզ: Նույնն էլ սպասվում է Ադրբեջանի ղեկավարությանը, նրանք մի քիչ ավելի երկար կմնան իշխանության, բայց շատ վատ ավարտ են ունենալու: Նույնը վերաբերում է նաև Էրդողանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հուլիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունն զգուշացնում է ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում էսկալացիայի ռիսկի մասին Քրեակատարողական համակարգում իրականացվել են լայնածավալ բարելավման աշխատանքներ Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունումՍուպերհամակարգիչը նշե է ԱԱ-2026-ի ֆավորիտներին Երևանից դեպի Սևան ուղղությամբ ճանապարհահատված կփակվի երթևեկության համար Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԵթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանՈւկրաինան կարողացել է ապահովել լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և հրթիռներ․ Ուկրաինայի ԱԳՆ Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Իվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար «Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան Չնայած նոր հարվածների սպառնալիքներին՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները. Fox News Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասինJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով84 տարեկան հասկաում մահացել է դերասանուհի Լյուդմիլա Չուրսինան Արդարադատության նախարարությունը ամփոփել է 2025 թվականի բարեփոխումների արդյունքները Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում․ հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը (տեսանյութ) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ) Քրեական անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. ՔԿ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Պուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրել Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում շատ ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր. Արտակ ԶաքարյանՈղբերգական դեպք. Ձորաղբյուրի տներից մեկում աշխատակիցներ են հոսանքահարվել, մեկը մաhացել է Մեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացը 12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան2 քաղաքացի հոսանքահարվել են. 1-ը մահացել է ՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան