Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից
ОБЩЕСТВОԱդրբեջանը ծրագրում է «Ազերէներժի» բաց բաժնետիրական ընկերության համար բնական գազ գնել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, այսօր Բաքվում լագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի ներդրումների եւ մարկտեինգի գծով փոխնախագահ Էլշադ Նասիրովը:
Նա նշել է, որ այդ նպատակներով կարող է օգտագործվել SOCAR-ի ենթակառուցվածքը:
«Ադրբեջանի էլեկտրաէներգիա արտադրող «Ազերէներժի» ԲԲԸ-ն գազի լրացուցիչ ծավալների կարիք ունի, եղած ծավալը բավարար չէ: Այդ պատճառով ծրագրվում է գազ ներմուծել Ռուսաստանից: Դրա համար SOCAR-ը կարող է առաջարկել իր ենթակառուցվածքները», -հավելել է նա:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»



