Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից
SOCIETYԱդրբեջանը ծրագրում է «Ազերէներժի» բաց բաժնետիրական ընկերության համար բնական գազ գնել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, այսօր Բաքվում լագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի ներդրումների եւ մարկտեինգի գծով փոխնախագահ Էլշադ Նասիրովը:
Նա նշել է, որ այդ նպատակներով կարող է օգտագործվել SOCAR-ի ենթակառուցվածքը:
«Ադրբեջանի էլեկտրաէներգիա արտադրող «Ազերէներժի» ԲԲԸ-ն գազի լրացուցիչ ծավալների կարիք ունի, եղած ծավալը բավարար չէ: Այդ պատճառով ծրագրվում է գազ ներմուծել Ռուսաստանից: Դրա համար SOCAR-ը կարող է առաջարկել իր ենթակառուցվածքները», -հավելել է նա:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



