«Հայաքվեն» կփոխհատուցի ուղեվարձի բոյկոտի ընթացքում քաղաքացիների հնարավոր վարչական տույժերը
БЛОГ•Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 2025 թ. փետրվարի 1-ից շեշտակի բարձրացնել քաղաքային տրանսպորտի սակագները՝ այն դարձնելով 300 ՀՀ դրամ ներկա 100-ի փոխարեն: Հանրային տրանսպորտի թանկացման մասին որոշումն ընդունվել է կամայական ճանապարհով և անտեսում է Երևանի բնակչության օրինական շահերը:
Երևանի բնակիչների ընդամենը 12-ի տոկոսի աջակցությամբ քաղաքի կառավարմանը տիրացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, չանսալով տասնյակ հազարավոր երևանցիների բողոքին, Երևան քաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների փաստարկներին, նույնիսկ սեփական նախընտրական խոստումներին՝ որոշել են հարկադրանքի միջոցներով ներդնել հանրային տրանսպորտի թանկացումը։
•Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ու բազմաթիվ քաղաքացիներ առաջարկել են փետրվարի 1-ից բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը և կասեցնել սակագնի անհիմն բարձրացումը:
«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կանգնում է երևանցու կողքին և միանում է բոյկոտի գործողություններին: Մենք քաղաքացիներին կոչ ենք անում
• հրաժարվել փետրվարի 1-ին վճարել նոր սակագներով:
• վարչական տույժերի դեպքում դիմել «ՀԱՅԱՔՎԵ» կենտրոնական գրասենյակ (Աբովյան 25)` դրանց հատուցման, ինչպես նաև հետագա իրավական պաշտպանություն ստանալու համար:
Միասին մենք կկարողանանք պաշտպանել Ձեր օրինական իրավունքները և վերականգնել սոցիալական արդարությունը Երևան քաղաքում:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



