«Հայաքվեն» կփոխհատուցի ուղեվարձի բոյկոտի ընթացքում քաղաքացիների հնարավոր վարչական տույժերը
BLOG•Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 2025 թ. փետրվարի 1-ից շեշտակի բարձրացնել քաղաքային տրանսպորտի սակագները՝ այն դարձնելով 300 ՀՀ դրամ ներկա 100-ի փոխարեն: Հանրային տրանսպորտի թանկացման մասին որոշումն ընդունվել է կամայական ճանապարհով և անտեսում է Երևանի բնակչության օրինական շահերը:
Երևանի բնակիչների ընդամենը 12-ի տոկոսի աջակցությամբ քաղաքի կառավարմանը տիրացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, չանսալով տասնյակ հազարավոր երևանցիների բողոքին, Երևան քաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների փաստարկներին, նույնիսկ սեփական նախընտրական խոստումներին՝ որոշել են հարկադրանքի միջոցներով ներդնել հանրային տրանսպորտի թանկացումը։
•Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ու բազմաթիվ քաղաքացիներ առաջարկել են փետրվարի 1-ից բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը և կասեցնել սակագնի անհիմն բարձրացումը:
«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կանգնում է երևանցու կողքին և միանում է բոյկոտի գործողություններին: Մենք քաղաքացիներին կոչ ենք անում
• հրաժարվել փետրվարի 1-ին վճարել նոր սակագներով:
• վարչական տույժերի դեպքում դիմել «ՀԱՅԱՔՎԵ» կենտրոնական գրասենյակ (Աբովյան 25)` դրանց հատուցման, ինչպես նաև հետագա իրավական պաշտպանություն ստանալու համար:
Միասին մենք կկարողանանք պաշտպանել Ձեր օրինական իրավունքները և վերականգնել սոցիալական արդարությունը Երևան քաղաքում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



