Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Թենիսի արգելումը, մեխանիկական շարքացանի արտոնագրումը, պաշտոնավարման ընթացքում մայրացած միակ վարչապետը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828-Ռուսաստանի Նիկոլայ 2-րդ ցարի հրամանով Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին պարգևատրվել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով:

1891-ծնվել է մաթեմատիկոս, ինժեներ մեխանիկ Աշոտ ՏերՄկրտչյանը:

1901-ծնվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը:

1910-ծնվել է պարսկահայ գրող Գալուստ Խանենցը:

1912-ծնվել է ակադեմիկոս Շավարշ Սիմոնյանը:

1914-ռուս աստղագետ Գրիգորի Նեումնին Պուլկովյան աստղադիտարանում աստերոիդների գոտում հայտնաբերել է նոր աստերոիդ և այն անվանել Հայաստան:

1921-բացվել է Երևանի համալսարանի գրադարանը:

1922-Երևանի Շահումյանի անվան բանվորական ակումբում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը (1937 թվականից վերանվանվել է Գ. Սունդուկյանի անվան):

1950 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը: 1952-ծնվել է նկարիչ Ավետիք Ավետիսյանը:

1983-վախճանվել է արձակագիր Աբիգ Ավագյանը:

2001-Հայաստանը դարձել է Եվրախորհրդի լիիրավ անդամ:

2007- Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:

2013-Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության շնորհիվ և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, կալանավայրից ազատ է արձակվել ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալ յանը:

2019-հայտարարվել է, որ TENT ծրագրով Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը նախատեսում են մինչև 2030 թվականը 12,8 միլիարդ եվրո ներդրում կատարել Արևել յան գործընկերության մաս կազմող վեց երկրում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանին հատկացվել է 732 միլիոն եվրո:

2021-Վրաստանի Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատար մեքենաների շարասյան վրա, ջարդուխուրդ արել բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա:

ԱՇԽԱՐՀ

41 –Հռոմի Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակել է կայսր:

750-Օմեյդների և Աբասիդների կողմնակիցների միջև տեղի է ունեցել Իրաքի տարածքում գտնվող Մեշ Զաբ գետի ճակատամարտը:

1479-ավարտվել է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը:

1533 – Անգլիայի թագավոր Հենրիխ 8րդն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացել են:

1554-Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը ճիզվիտների կողմից հիմնվել է Սան Պաուլո քաղաքը:

1627-ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը:

1658-Նոր Ամստերդամի նահանգապետն արգելել է թենիսը, քանի որ, ըստ նրա, այն շեղում է մարդկանց՝ Աստծուն ծառայելուց:

1736– ծնվել է ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ Ժոզեֆ Լուի Լագրանժը:

1759-ծնվել է բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ Ռոբերտ Բըրնսը:

1799-ԱՄՆ-ում արտոնագրվել է մեխանիկական շարքացանը:

1802-Նապոլեոն 1-ինն ընտրվել է Իտալիայի նախագահ:

1882-ծնվել է անգլիացի կին գրող Վիրջինիա Վուլֆը:

1835– տեղի է ունեցել Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը:

1858– առաջին անգամ հնչեցվել է Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»:

1878-ռուսական տորպեդով խորտակվել է թուրքական շոգենավ, որը աշխարհում տորպեդահարելով նավ խորտակելու առաջին դեպքն է եղել:

1886- ծնվել է գերմանացի դիրիժոր, երգահան Վիլհելմ Ֆուրտվենգլերը:

1905-Հարավային Աֆրիկայում գտել են աշխարհի ամենամեծ՝ «Կուլլինան» ալմաստը (3106 կարատ):

1928-ծնվել է վրացի քաղաքական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն:

1938-ծնվել է ռուս բանաստեղծ, երգիչ Վլադիմիր Վիսոցկին:

1938-արևային բարձր ակտիվության պատճառով բևեռափայլ է նկատվել Արևելյան Եվրոպայում:

1947– վախճանվել է ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր Ալ Կապոնեն:

1951-վախճանվել է խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Սերգեյ Վավիլովը:

1957-Քաշմիրը մտցվել է Հնդկաստանի կազմ:

1981 – ծնվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ Ալիշա Քիզը:

1990-Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն դարձել է աշխարհում միակ վարչապետը, որը պաշտոնավարման ընթացքում երեխա է ծնել:

1992-կալիֆորնիական Օքլենդում անգլիացի թեթևատլետ Ստիվ Բեկլին ժամանակակից կառուցվածքի նիզակը նետել է 90 մետրից հեռու:

2010– եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 82 մարդ:

2011– Եգիպտոսում սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: Пашинян