Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա
МЕЖДУНАРОДНОЕԱրևմտյան երկրները ստիպված կլինեն ավելացնել ռազմական ծախսերը մինչև «Սառը պատերազմի» մակարդակը։ Այս մասին շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում CNBC-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մեզ համար չափազանց կարևոր է վերադառնալ սառը պատերազմի ժամանակաշրջանի պաշտպանական ծախսերի քաղաքականությանը՝ ուզենք, թե չուզենք»,- նշել է Լեհաստանի ղեկավարը։
Դուդան ընդգծել է, որ միայն թվերը Ռուսաստանին զսպելու գործոն չեն լինի։ Արևմտյան երկրները պետք է արդյունավետ օգտագործեն ֆինանսավորումը և մեծացնեն իրենց պաշտպանական ներուժը, պարզաբանել է նա։
Լեհաստանի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը կլինի նրան ՆԱՏՕ հրավիրելը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



