Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմտյան երկրները ստիպված կլինեն ավելացնել ռազմական ծախսերը մինչև «Սառը պատերազմի» մակարդակը։ Այս մասին շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում CNBC-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մեզ համար չափազանց կարևոր է վերադառնալ սառը պատերազմի ժամանակաշրջանի պաշտպանական ծախսերի քաղաքականությանը՝ ուզենք, թե չուզենք»,- նշել է Լեհաստանի ղեկավարը։
Դուդան ընդգծել է, որ միայն թվերը Ռուսաստանին զսպելու գործոն չեն լինի։ Արևմտյան երկրները պետք է արդյունավետ օգտագործեն ֆինանսավորումը և մեծացնեն իրենց պաշտպանական ներուժը, պարզաբանել է նա։
Լեհաստանի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը կլինի նրան ՆԱՏՕ հրավիրելը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



