Հրդեհի ահազանգ՝ Արմենակյան փողոցում. տարհանվել է 17 քաղաքացի
ОБЩЕСТВОՀունվարի 19-ին, ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 01:59-ին: Նկուղային հարկում այրվել են էլեկտրական վահանակ, 50 գմ մալուխ, 1 քմ տարածքում կենցաղային իրեր, ջերմահարվել՝ 3 քմ կախովի առաստաղ: Տարհանվել է 17 քաղաքացի։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



