Հրդեհի ահազանգ՝ Արմենակյան փողոցում. տարհանվել է 17 քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 19-ին, ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 01:59-ին: Նկուղային հարկում այրվել են էլեկտրական վահանակ, 50 գմ մալուխ, 1 քմ տարածքում կենցաղային իրեր, ջերմահարվել՝ 3 քմ կախովի առաստաղ: Տարհանվել է 17 քաղաքացի։





















































1
Տոմայի և Պոնչի ընտանեկան հանգիստը՝ Կիպրոսում
2
Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային
3
Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը
4
Զոհերի թիվը հասել է 240-ի. ի՞նչ է կատարվում Հնդկաստանում
5
Որտե՞ղ է գիշերել Ջեննիֆեր Լոպեսը. բացառիկ կադրեր` «Դվինի» նախագահական համարից