Ինչպես է ակվարիումում էգ շնաձուկը խժռում արու շնաձկանը
ВИДЕОՍեուլի COEX ակվարիումում 8 տարեկան վագրային շնաձկան էգը կերել է իր ցեղակից՝ չափերով ավելի փոքր 5-ամյա արու շնաձկանը, հայտնում է Daily Mail-ը:
Էգի երկարությունը կազմում է 2,2 մետր, իսկ ձախորդ շնաձուկն ունեցել է 1,2 մ երկարություն: Ընդ որում՝ էգ շնաձուկը չի կարողանա մարսել իր զոհին, ու մեկ շաբաթ անց գիշատիչը պետք է դուրս մղի դժբախտ զոհին ստամոքսից:
Շնաձուկը երկար ժամանակ պտտվում էր զոհի մարմինն ատամներով սեղմած: 21 ժամ անց նրա երախից ցցվել էր միայն զոհի պոչը:
Ակվարիումի աշխատակիցները կարծում են, որ տեղի ունեցածը ամենայն հավանականությամբ եղել է տարածքի համար մղված պայքարի հետևանք:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



