Ինչպես է ակվարիումում էգ շնաձուկը խժռում արու շնաձկանը
VIDEOՍեուլի COEX ակվարիումում 8 տարեկան վագրային շնաձկան էգը կերել է իր ցեղակից՝ չափերով ավելի փոքր 5-ամյա արու շնաձկանը, հայտնում է Daily Mail-ը:
Էգի երկարությունը կազմում է 2,2 մետր, իսկ ձախորդ շնաձուկն ունեցել է 1,2 մ երկարություն: Ընդ որում՝ էգ շնաձուկը չի կարողանա մարսել իր զոհին, ու մեկ շաբաթ անց գիշատիչը պետք է դուրս մղի դժբախտ զոհին ստամոքսից:
Շնաձուկը երկար ժամանակ պտտվում էր զոհի մարմինն ատամներով սեղմած: 21 ժամ անց նրա երախից ցցվել էր միայն զոհի պոչը:
Ակվարիումի աշխատակիցները կարծում են, որ տեղի ունեցածը ամենայն հավանականությամբ եղել է տարածքի համար մղված պայքարի հետևանք:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



