Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր հանգույցներից մեկն անտեր վիճակում է. Արմեն Հովասափյան
ОБЩЕСТВОՀիմի կասեք՝ սպանեց իրա Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրի թեմայով, բայց դե սատանեն մանրուքի մեջ է: Նայեք ուղիղ 2 շաբաթ է մայրուղու այդ հատվածը, որն ի դեպ Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր հանգույցներից մեկն է, նման անտեր վիճակում է: Էսօր 06:50 անցա՝ վիճակը նույնն է:
Հատկանշական է նաև այն, որ Նիկոլի նմանը, ով անընդհատ խոսում է արդյունավետ կառավարումից, ճիշտ ծախսելուց, կրթվելուց և չգիտեմ էլ ինչից, ամենատարրական հարցում ցույց է տալիս, ինչքան «խնամքով» է ծախսում պետբյուջեի միջոցները:
Նախ անորակ ասֆալտն ու տեղում իրականացրած ոչ ճիշտ լիցքը (պատբոռնին), խոսում է բարձիթողի արված աշխառանքի կազմակերպվածության մասին: Նշանակում է ոչ շինարարն է սրտացավ եղել, ոչ էլ ճանապարհի աշխատանքներն իրականացրած վերահսկող հանձնաժողովը:
Մի ուրիշ, ոչ պակաս կարևոր, անիմաստ աշխատանքի մասին: 14 օր էդ հատվածում 24 ժամ հերթապահում են պարեկներ: Այսինքն 336 ժամ պարեկի մեքենան մի կետում կանգնած է, ինչն իր հերթին բենզինի լրացուցիչ ծախս է, գումարած մեքենայի մարտկոցի հավելյալ գերծանրաբեռնվածությունը (փարոսիկներն ընդհանրապես չեն անջատվում, գեներատորն աշխատում է անընդհատ): Սա նշանակում է, որ մեքենաները գոյություն ունեցող անտերխանայի պատճառով շատ շուտով շարքից դուրս կգան:
Էսա Նիկոլի «իրական Հայաստանը»՝ բրախած ու անտեր, երբ բոլորը միայն զավզականում են, «գետնի վրա»՝ զրո:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС



