Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր հանգույցներից մեկն անտեր վիճակում է. Արմեն Հովասափյան
SOCIETYՀիմի կասեք՝ սպանեց իրա Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրի թեմայով, բայց դե սատանեն մանրուքի մեջ է: Նայեք ուղիղ 2 շաբաթ է մայրուղու այդ հատվածը, որն ի դեպ Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր հանգույցներից մեկն է, նման անտեր վիճակում է: Էսօր 06:50 անցա՝ վիճակը նույնն է:
Հատկանշական է նաև այն, որ Նիկոլի նմանը, ով անընդհատ խոսում է արդյունավետ կառավարումից, ճիշտ ծախսելուց, կրթվելուց և չգիտեմ էլ ինչից, ամենատարրական հարցում ցույց է տալիս, ինչքան «խնամքով» է ծախսում պետբյուջեի միջոցները:
Նախ անորակ ասֆալտն ու տեղում իրականացրած ոչ ճիշտ լիցքը (պատբոռնին), խոսում է բարձիթողի արված աշխառանքի կազմակերպվածության մասին: Նշանակում է ոչ շինարարն է սրտացավ եղել, ոչ էլ ճանապարհի աշխատանքներն իրականացրած վերահսկող հանձնաժողովը:
Մի ուրիշ, ոչ պակաս կարևոր, անիմաստ աշխատանքի մասին: 14 օր էդ հատվածում 24 ժամ հերթապահում են պարեկներ: Այսինքն 336 ժամ պարեկի մեքենան մի կետում կանգնած է, ինչն իր հերթին բենզինի լրացուցիչ ծախս է, գումարած մեքենայի մարտկոցի հավելյալ գերծանրաբեռնվածությունը (փարոսիկներն ընդհանրապես չեն անջատվում, գեներատորն աշխատում է անընդհատ): Սա նշանակում է, որ մեքենաները գոյություն ունեցող անտերխանայի պատճառով շատ շուտով շարքից դուրս կգան:
Էսա Նիկոլի «իրական Հայաստանը»՝ բրախած ու անտեր, երբ բոլորը միայն զավզականում են, «գետնի վրա»՝ զրո:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



