Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է․ «ՀայաՔվե»
ОБЩЕСТВОՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է։
Գաղտնիք չէ, որ գործող վարչախումբը գենետիկ ատելություն ունի Հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների նկատմամբ։ Տիրան Խաչատրյանին ներկայացվող մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներին, մինչդեռ նրան հերոսի կոչում շնորհվել է հենց 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության ու ռազմական արժանիքների համար։
•Այս հաշվեհարդարի միջոցով գործող վարչախումբը նախ՝ ցանկանում է պայմանավորված պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունն իր վրայից գցել հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների վրա, երկրորդ՝ ձգտում է չեզոքացնել մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչներին և թուլացնել պետության դիմադրողականությունը՝ իր գործընկեր Բաքվի բռնապետական վարչախմբին առաջիկայում կատարելիք նոր զիջումներին ընդառաջ։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է գործող վարչախմբի կողմից քաղաքական հետապնդման այս դրսևորումը, պահանջում անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին և դադարեցնել նրա դեմ կեղծ մեղադրանքներով հարուցված քրեական գործը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



