Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է․ «ՀայաՔվե»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է։
Գաղտնիք չէ, որ գործող վարչախումբը գենետիկ ատելություն ունի Հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների նկատմամբ։ Տիրան Խաչատրյանին ներկայացվող մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներին, մինչդեռ նրան հերոսի կոչում շնորհվել է հենց 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության ու ռազմական արժանիքների համար։
•Այս հաշվեհարդարի միջոցով գործող վարչախումբը նախ՝ ցանկանում է պայմանավորված պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունն իր վրայից գցել հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների վրա, երկրորդ՝ ձգտում է չեզոքացնել մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչներին և թուլացնել պետության դիմադրողականությունը՝ իր գործընկեր Բաքվի բռնապետական վարչախմբին առաջիկայում կատարելիք նոր զիջումներին ընդառաջ։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է գործող վարչախմբի կողմից քաղաքական հետապնդման այս դրսևորումը, պահանջում անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին և դադարեցնել նրա դեմ կեղծ մեղադրանքներով հարուցված քրեական գործը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



