Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխատաժամանակը կկրճատվի, բայց ոչ «ստրուկների» համար

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագծերի «սևագիր» հարթակում՝ e-draft.am-ում, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, իսկ շաբաթական 40-ից 35 ժամ՝ պահպանելով աշխատավարձը։

Նախագծի հեղինակը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն է, որը MediaHub-ի հետ զրույցում նշեց՝ նախագիծը մի քանի նպատակ ունի՝ աշխատանք-անձնական կյանք հարաբերակցությունը կարգավորելն է։

«Բոլորս գիտենք, որ այդ 8-8-8 հարաբերակցությունը գալիս է դեռ 1800-ականների կեսերից, իսկ այդ ժամանակահատվածից և՛ տեխնոլոգիաներն են զարգացել, և՛ աշխատանքի, արտադրության պրոցեսներն են զարգացել, այսինքն՝ ավելի արդյունավետ է սկսել իրականացվել աշխատանքը։ Բայց նախագիծն այդ նպատակից բացի այլ նպատակներ էլ ունի՝ առողջապահական իրավունքներն են, տնտեսական մասնակցության վրա դրական էֆեկտ է ունենալու, և բազմաթիվ այլ դրական էֆեկտներ կունենա թե՛ գործատուների, թե՛ աշխատողների համար»,- ասաց Ռուբեն Սարգսյանը։

-Դուք թե՛ պետական սեկտորի Ձեր գործընկերներից, թե՛ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներից, գործատուներից այդպիսի ազդակներ ստացե՞լ եք վերջին շրջանում, որ խնդրում կամ հորդորում են փոխել աշխատաժամանակի տևողությունը և 8 ժամը դարձնել 7 ժամ։ Թե՞ այլ հանգամանքներ են ձեզ դրդել այս նախագիծը կազմելուն։

-Բազմաթիվ  քննարկումներ եղել են, որի ընթացքում պարբերաբար եղել են հարցադրումներ աշխատաժամանակի ճկունության վերաբերյալ կամ փոփոխության մասով, զուգահեռաբար՝ գիտեք, որ հետևում ենք նաև միջազգային պրակտիկային և փորձին, ու փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի կարգավորումներ կարելի է բերել, որոնք քաղաքացիների օգտին կլինեն։ Նման մոդելները մարդկային կապիտալին նպաստող մոդելներ են համարվում, և միայն օգուտ են տալիս։ Բազմաթիվ ուսումնասիրություններ կան դրա վերաբերյալ, և տարբեր երկրներում արդեն օրենսդրական մակարդակում կիրառվում են։

-Ո՞ր երկրներում են, օրինակ, 7 ժամ աշխատում։

-Օրինակ՝ Ֆրանսիայում։

-Իսկ համապատասխան պաշտոնյաների, նաև պատգամավորների, նաև մասնավոր սեկտորի ներկայացուցիչների կամ այլ շահառուների հետ քննարկումներ ծավալե՞լ եք այս գաղափարի շուրջ։

-Այս պահի դրությամբ մենք գաղափարը դրել ենք հանրային քննարկման, որը զուգահեռաբար նշանակում է նաև թե՛ միջգերատեսչական քննարկումներ, թե՛ նաև Ազգային ժողովի հետ քննարկումներ։ Ու նաև կարևոր է տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկումը, դրանք գործատուների և աշխատողների շահերը ներկայացնողների հետ քննարկումն է։

-E-draft.am-ում տեսնում եմ, որ 96 տոկոսը կողմ է այս նախագծին, 4 տոկոսը՝ դեմ։ Իսկ անձնական շփումներում ի՞նչ պատկեր է, երբ քննարկում եք տարբեր անձանց հետ այս գաղափարը, իրենք ինչպե՞ս են վերաբերվում այս նախագծին։

-Կարելի է ասել՝ նույն համադրությամբ։

-Իսկ այն, որ աշխատող քաղաքացիները հաճախ ժամանակի խնդիր են ունենում պետական կառույցներ այցելելու, քանզի նույն աշխատաժամանակում չեն հասցնում գնալ և այս կամ այն պետական կառույցում իրենց հարցերը կարգավորել, Դուք այս մասով որևէ փոփոխություն նախատեսո՞ւմ եք, օրինակ՝ որոշ կառույցների աշխատանքը դարձնեք հերթափոխով։

-Ես նման ինֆորմացիա չունեմ, իհարկե, որ ժամանակի առումով չեն հասցնում, բայց եթե նման առաջարկ հնչի, բնական է, կքննարկվի։

-Եթե ես հիմա այդ առաջարկը հնչեցնեմ, կքննարկե՞ք։

-Անպայման կքննարկենք, ու նաև կառաջարկեմ Ձեզ e-draft.am-ում Ձեր առաջարկը ներկայացնել։

-Իսկ այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի բնույթից ելնելով՝ միևնույն է, երկար են աշխատում, օրինակ՝ լրագրողները կամ նույն պետական ապարատի աշխատողները, ասենք՝ հենց Դուք, ձեր մյուս տեղակալները, ձեր մամուլի խոսնակը, որոշ վարչության պետեր և այլ նախարարությունների աշխատակիցներ, որոնք հաճախ ինքս էլ տեսնում եմ՝ ժամը 18:00-ից հետո էլի շարունակում են աշխատել, այդ մարդկանց մասով որևէ փոփոխություն լինելո՞ւ է, որ ձեր աշխատանքային իրավունքներն էլ հարգվեն։

-Շնորհակալություն, որ մտածում եք իմ և իմ գործընկերների իրավունքների մասին, բայց նրանք, որոնք ղեկավար պաշտոն են զբաղեցնում, իրենք չնորմավորված ռեժիմով են աշխատում, ու որոշ դրույթներ, որը վերաբերում է նույն աշխատաժամանակին, և այլ դրույթներ նրանց վրա չեն տարածվում։

-Այսինքն՝ շարունակելու եք «ստրուկի» ռեժիմո՞վ աշխատել պետական ապարատում։

-Ստրուկ չի, դա շատ երկրներում ընդունված մոդել է։ Եթե աշխատանք կա, ապա պետք է մնանք ինչքան պետք է։

 Հետևեք մեզ՝ այստեղ

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян