Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով
ОБЩЕСТВОԱյսօր՝ ժամը 19:55-ին բեռնատարի կողմից 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի վնասման պատճառով հոսանքազրկվել է Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերի մի մասը։ Օդային գիծը վթարվել է բեռնատարի թույլատրելի գաբարիտների խախտման հետեւանքով։
Օպերատիվորեն իրականացվել են վթարա-վերականգնողական աշխատանքներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները նշված թաղամասերի բաժանորդների Էլեկտրամատակարարումը վերականգնել են 22:29- ին։
Այս պահին եւս վթարի վերացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեմայից հիմնականին անցնելու համար։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



