Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով
SOCIETYԱյսօր՝ ժամը 19:55-ին բեռնատարի կողմից 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի վնասման պատճառով հոսանքազրկվել է Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերի մի մասը։ Օդային գիծը վթարվել է բեռնատարի թույլատրելի գաբարիտների խախտման հետեւանքով։
Օպերատիվորեն իրականացվել են վթարա-վերականգնողական աշխատանքներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները նշված թաղամասերի բաժանորդների Էլեկտրամատակարարումը վերականգնել են 22:29- ին։
Այս պահին եւս վթարի վերացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեմայից հիմնականին անցնելու համար։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



