Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես. Պնախարարի կնոջ գրառումը (լուսանկար)
ФОТОՀայոց բանակի օրվա առթիվ Պնախարարի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և գրել.
«Հաղթանակած մեր բանակը, որ ծնվել է հայ քաջորդու թափած տաք արյունից, նրա մոր դառնաղի արցունքից, հայրենյաց պաշտպանին սպասող գեղանի հայուհու բոցավառ սիրուց, այսօր տոնում է իր 24-ամյակը:
Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես: Բազկիդ ուժը բազմապատկվել է ժողովրդի քո հանդեպ սիրուց:
Հայ առյուծասի՛րտ մայրեր, որդիներիդ փառքով կերտելով Արցախյան հաղթանակը՝ մեր նորօրյա պատմության՝ Անկախ Հայաստանի հենասյունն եք այսօր՝ ազգին նվիրաբերվող ձեր զավակներով:
Կյանքդ հայրենիքին զոհաբերած Զինվո′ր, խոնարհվում ու խնկարկում եմ պայծառ հիշատակդ: Դու զրկեցիր մեզ հետքայլի իրավունքից: Այսօր Քո′ տոնն է:
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյան»:

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»