Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես. Պնախարարի կնոջ գրառումը (լուսանկար)
PHOTOՀայոց բանակի օրվա առթիվ Պնախարարի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և գրել.
«Հաղթանակած մեր բանակը, որ ծնվել է հայ քաջորդու թափած տաք արյունից, նրա մոր դառնաղի արցունքից, հայրենյաց պաշտպանին սպասող գեղանի հայուհու բոցավառ սիրուց, այսօր տոնում է իր 24-ամյակը:
Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես: Բազկիդ ուժը բազմապատկվել է ժողովրդի քո հանդեպ սիրուց:
Հայ առյուծասի՛րտ մայրեր, որդիներիդ փառքով կերտելով Արցախյան հաղթանակը՝ մեր նորօրյա պատմության՝ Անկախ Հայաստանի հենասյունն եք այսօր՝ ազգին նվիրաբերվող ձեր զավակներով:
Կյանքդ հայրենիքին զոհաբերած Զինվո′ր, խոնարհվում ու խնկարկում եմ պայծառ հիշատակդ: Դու զրկեցիր մեզ հետքայլի իրավունքից: Այսօր Քո′ տոնն է:
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյան»:

1
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank
2
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
3
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community