Ереван, 27.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանը պաշտպանական ուղեղային ստորաբաժանումներ է ձևավորում, Հայաստանը 2019թ. ստեղծել է «1991 ստորաբաժանումը», բայց գիտական վաշտեր են պետք

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանը ՆԱՏՕ-ական չափանիշներով կամ թուրքական մոդելի բանակի ստեղծման գործընթացից բխող բարեփոխումները զինված ուժերում շարունակում է: Ներկա փուլում ադրբեջանական զինուժում ինտելեկտուալ բանակ ունենալու տրամաբանության համատեքստում որոշվել է ձևավորել, այսպես ասած, պաշտպանական ուղեղային ստորաբաժանումներ, որոնք կազմավորվելու են ինտելեկտուալ զինծառայողներից, և հետագայում կարող են իրենց փորձն ու գիտելիքներն օգտագործել երկրի պաշտպանության համակարգի կամ ռազմարդյունաբերության համալիրի կառույցներում, հատկապես, երբ Ադրբեջանը խնդիր է դրել առաջիկա տարիներին Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրն առավել մասշտաբային դարձնել, և այդ նպատակով Ադրբեջանի ռազմական գործարաններում արդիականացման լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում, արտադրվում են նոր տեխնիկա, զինամթերք:

Ադրբեջանում այն կարծիքին են, որ ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց արագ տեմպերով զարգացման դարում, որից անմասն չի կարող լինել նաև ռազմական ոլորտը: Եվ թիկունքում պաշտպանական ուղեղային ստորաբաժանումների ձևավորումը, Ադրբեջանում վստահ են, որ շատ լավ է անդրադառնալու առաջնագծի վրա:

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրվել էր «1991 ստորաբաժանում» ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր՝ ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները:

Իսկ գերնպատակը՝ ՀՀ ռազմական ոլորտի խթանմանն ուղղված մտավոր ներուժի մշտադիտարկման և կարողությունների զարգացում, գիտահետազոտական նախագծերի իրականացում, հայկական ռազմարդյունաբերական համալիրի կողմից ստեղծված սպառազինության նախնական փորձարկում և կիրառում, և այլն:

Ներկայումս «1991 ստորաբաժանման» շրջանակում գործում է արհեստական բանականության խումբը, որը ներառում է երեք հիմնական մասնագիտություն:

Ի դեպ, այս համատեքստում վերադառնալով Ադրբեջանին՝ նշենք, որ դեռ 2022 թվականին բացվել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության օպերատիվ կենտրոնը, որպեսզի մշտական մոնիտորինգի և Ադրբեջանի բանակի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիական տարածության վերահսկողության միջոցով ապահովի կիբերանվտանգություն:

Հավելենք, որ ռազմական կրթության և կիբերանվտանգության ոլորտներում նաև Ադրբեջանը տարիներ շարունակ համագործակցում է Իսրայելի հետ: 2023 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կիբերանվտանգությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, և իսրայելական ընկերությունների փորձն այդ ոլորտում իրենց մեծ օգուտ կարող է տալ:

168.am-ի հետ զրույցում մի առիթով տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մասնավորապես, ասել էր, որ Իսրայելը կիբերանվտանգության ոլորտում ադրբեջանցի մասնագետներ է կրթում, և Ադրբեջանը գնալով տեղեկատվական, կիբեր-հիբրիդային ուղղություններով լուրջ ռեսուրսներ է ծախսում:

Ինչ վերաբերում է ինտելեկտուալ բանակ ունենալու Ադրբեջանի հստակ քաղաքականությանը, 168.am-ի հետ զրույցում Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշեց, որ, այո, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է իր բանակի արդիականացման ուղղությամբ և կենտրոնացումն «ինտելեկտուալ բանակի» ստեղծման վրա ցույց է տալիս, որ նրանք ձգտում են ստեղծել ճկուն և շարժական բանակ, որը կկարողանա դիմակայել ժամանակակից ռազմական մարտահրավերներին և օգտագործել տեխնոլոգիաները ռազմավարական առավելության հասնելու համար։

«Այս գործում նրանք մեծ աջակցություն են ստանում Իսրայելից և Թուրքիայից, որոնք այդ բնագավառում բավականին մեծ փորձ ունեն։ Իսրայելական բանակում վաղուց գործում է «8200» ստորաբաժանումը, որը շատ մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում և նախատեսված է ՏՏ ոլորտի խնդիրներ լուծելու համար։ Կարծում եմ՝ հենց այդ մոդելի և բազայի հիման վրա է Ադրբեջանը փորձում նմանօրինակ ստորաբաժանում ստեղծել իր բանակում։

Տեխնոլոգիաների հետ մեկտեղ՝ Ադրբեջանն ուշադրություն է դարձնում նաև, այսպես կոչված, «էլիտար» մասնագետների պատրաստմանը, որոնք ունակ են աշխատելու բարձր տեխնոլոգիական համակարգերի հետ և հարմարվելու ժամանակակից մարտական պայմաններին։ Թե ինչպես մենք պետք է դիմակայենք այսօրինակ ստորաբաժանումներին, և անհրաժեշտ պահի հնարավորինս արդյունավետ գործենք նրանց դեմ, պատասխանը պարզ է՝ պետք է ունենալ և հնարավորինս արագ բանակում զարգացնել «գիտական վաշտերը»։

Արդեն 4-5 տարի է՝ ՀՀ ԶՈՒ-ում գործում է «1991 ստորաբաժանում»-ը, որի գործունեության նպատակը հենց այդ տրամաբանության մեջ է, սակայն, ցավոք սրտի, այս տարիների գործունեության ժամանակաշրջանում շոշափելի արդյունքներ առնվազն ես չեմ արձանագրել։ Իմ կարծիքով, արդյունք ունենալու համար, և այն էլ՝ շոշափելի, անհրաժեշտ է կենտրոնանալ մի քանի հիմնական ուղղությունների վրա։

Առաջին, պետք է ներդրումներ կատարվեն գիտահետազոտական և մշակման աշխատանքներում։ Արհեստական բանականության, ինքնավար համակարգերի և կիբերանվտանգության ոլորտի հետազոտությունների ֆինանսավորումը հիմնաքարն է, այսպես կոչված, «ինտելեկտուալ բանակի», այսինքն, գոնե սկզբնական փուլում փոքր, սակայն արդյունավետ աշխատող ստորաբաժանում պետք է ունենալ՝ հետագա մեծացման հեռանկարով։

Երկրորդ, զուգահեռ պետք է նաև սերտ համագործակցություն համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ՝ պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունները խթանելու նպատակով։ Դժվար է պատկերացնել այս ամենի զարգացումն առանց բարձր որակավորման կադրերի, ուստի պետք է նաև արդյունավետ համագործակցության մեխանիզմներ ստեղծել տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության համար։

Այս համատեքստում կարևոր եմ համարում նաև ՀՀ ԶՈՒ-ում մաթեմատիկական և ծրագրավորման օլիմպիադաներրի պարբերաբար կազմակերպումը, քանի որ նմանօրինակ միջոցառումները թույլ են տալիս մասնակիցներին զարգացնել վերլուծական մտածողություն և բարդ խնդիրներ լուծելու հմտություն, ինչը կարևոր է ժամանակակից պայմաններում։

Վստահ եմ, որ այդ ամենը դրական ազդեցություն կունենան զինված ուժերում գիտատեխնիկական նորարարությունների զարգացման վրա։ Չափազանց կարևոր է հասկանալ, որ այս ամենը համալիր լուծում է ենթադրում, և եթե առաջնային ուղղություն համարվող կետերից անգամ մեկը չիրականացվի, կամ ինչպես հաճախ է լինում՝ կիսատ իրականացվի, ապա դրական արդյունք դժվար կլինի ակնկալել»,- մանրամասնեց փորձագետը:

Այսինքն, ՀՀ զինված ուժերում որոշ դեպքերում հիմքը կա և խնդիրը դրա շարունակական զարգացումն է արդի անվտանգային մարտահրավերին համահունչ, ինչպես, օրինակ, «1991 ստորաբաժանման» դեպքում, հատկապես, երբ այս տարվա սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ քննարկել էր արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր, մասնակցել «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովին:

 

Կամ՝ նույն ատեստացիայի գործընթացի չափանիշները ևս պետք է պարբերաբար կատարելագործել և թարմացնել՝ համահունչ դարձնելով արդի անվտանգային իրողություններին:

Ի դեպ, ՀՀ զինված ուժերում ներդրված ատեստացիայի գործընթացի տրամաբանության մեջ անցած տարի Ադրբեջանն իր բանակի անձնակազմի որակավորման քննություններն անցկացրել էր հրապարակային, հրապարակված տեսանյութերից և լուսանկարներից տեսանելի էր, որ ադրբեջանցի սպաները վազում, ֆիզիկական վարժություններ են անում և կրակում:

 

Ավելին, Թուրքիայում ադրբեջանցի զինծառայողները վերջերս մասնակցել են ալպինիստական վարժանքների, ինչը, բավականին ժամանակ է, սկսել են կարևորել նաև ՀՀ զինված ուժերում, մասնավորապես, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում:

Ադրբեջանի զինված ուժերում վերը նշված բարեփոխումներին անդրադառնալիս, թերևս, հարկ է նկատել, որ պատերազմում հաղթած Ադրբեջանը ևս սպայի մասնագիտությունը գրավիչ դարձնելու խնդիր ունի: Եվ հենց այդ տրամաբանության մեջ է տեղավորվում ռազմական հիփոթեքային ծրագրի ներդրումը։ 

Ինչպես հայտնի էր դարձել սեպտեմբերին, Ադրբեջանի նախագահի որոշմամբ, պետությունը ֆինանսական աջակցություն կհատկացնի հիփոթեքով բնակարան գնած զինծառայողներին. հիփոթեքային վարկ վերցնելու պարագայում նախնական ներդրումը կամ կանխավճարը կկատարի պետությունը, և գումարի չափը կկազմի ձեռք բերված բնակարանի ընդհանուր արժեքի 15 տոկոսը, բացի այս, պետությունն իր վրա կվերցնի նաև վճարվելիք ամսական գումարի 50 տոկոսի մարումը: Այս արտոնությունից ադրբեջանցի զինծառայողները կարող են օգտվել 1 անգամ, և վարկի մարման ժամկետը չպետք է լինի ավելի, քան 15 տարի:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, խոսքը վերաբերում է Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր 2024/2025 ուսումնական տարվանից սկսած կսովորեն Ադրբեջանի և միջպետական համաձայնագրերի հիման վրա արտասահմանյան ռազմական հաստատություններում, և դրանք ավարտելուց հետո 5 տարի կծառայեն երկրի զինված ուժերում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են բնակարաններ:

Մասնավորապես, ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում, կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվելու է բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

Ծրագիրը ենթադրում է զինծառայողներին անհատույց օգտագործման, իսկ համապատասխան պայմանների դեպքում՝ նաև սեփականության իրավունքով Երևան քաղաքում 3 սենյականոց (մինչև 90քմ) բնակարանի հատկացում՝ ՀՀ ՊՆ կողմից պատրաստի բնակարանների ձեռքբերման միջոցով։

Իսկ թե ինչ արդյունք կապահովի Ադրբեջանը ինտելեկտուալ բանակի ստեղծման գործում, կարող ենք միայն ենթադրություններ անել՝ հաշվի առնելով ֆինանսական միջոցները և Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքը և ժամանակ չկորցնելու քաղաքականությունը: Մի բան, որը, թերևս, բացակայում է Հայաստանի ղեկավարի մոտ, ով դեռ 2019-ին էր խոստանում, թե Հայաստանը պետք է ունենա տարածաշրջանային ամենաինտելեկտուալ բանակը, ինչը մտավախություն ստեղծեց, որ սրա անվան տակ բանակում բաներ կքանդվեն, և տեղը չենք ունենա ավելի հզոր մի բան, ինչ-որ առումով իրականությունը ցույց տվեց, որ այս մտավախությունն անտեղի չէ:

Չի բացառվում, որ արևմտյան մոդելով կերպափոխման ճանապարհը բռնած ՀՀ զինված ուժերում այսօր նաև լավ գաղափարներ են իրականացվում, որոնք, սակայն, դեռ քննություն պիտի անցնեն:

Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, պետությունը գնահատում են պատերազմի արդյունքներով, ռազմական գաղափարները ևս պիտի գնահատվեն առաջնագծում, պատերազմական և հարաբերական խաղաղության պայմաններում:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия Украине