Երևան, 27.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը պաշտպանական ուղեղային ստորաբաժանումներ է ձևավորում, Հայաստանը 2019թ. ստեղծել է «1991 ստորաբաժանումը», բայց գիտական վաշտեր են պետք

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանը ՆԱՏՕ-ական չափանիշներով կամ թուրքական մոդելի բանակի ստեղծման գործընթացից բխող բարեփոխումները զինված ուժերում շարունակում է: Ներկա փուլում ադրբեջանական զինուժում ինտելեկտուալ բանակ ունենալու տրամաբանության համատեքստում որոշվել է ձևավորել, այսպես ասած, պաշտպանական ուղեղային ստորաբաժանումներ, որոնք կազմավորվելու են ինտելեկտուալ զինծառայողներից, և հետագայում կարող են իրենց փորձն ու գիտելիքներն օգտագործել երկրի պաշտպանության համակարգի կամ ռազմարդյունաբերության համալիրի կառույցներում, հատկապես, երբ Ադրբեջանը խնդիր է դրել առաջիկա տարիներին Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրն առավել մասշտաբային դարձնել, և այդ նպատակով Ադրբեջանի ռազմական գործարաններում արդիականացման լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում, արտադրվում են նոր տեխնիկա, զինամթերք:

Ադրբեջանում այն կարծիքին են, որ ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց արագ տեմպերով զարգացման դարում, որից անմասն չի կարող լինել նաև ռազմական ոլորտը: Եվ թիկունքում պաշտպանական ուղեղային ստորաբաժանումների ձևավորումը, Ադրբեջանում վստահ են, որ շատ լավ է անդրադառնալու առաջնագծի վրա:

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրվել էր «1991 ստորաբաժանում» ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր՝ ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները:

Իսկ գերնպատակը՝ ՀՀ ռազմական ոլորտի խթանմանն ուղղված մտավոր ներուժի մշտադիտարկման և կարողությունների զարգացում, գիտահետազոտական նախագծերի իրականացում, հայկական ռազմարդյունաբերական համալիրի կողմից ստեղծված սպառազինության նախնական փորձարկում և կիրառում, և այլն:

Ներկայումս «1991 ստորաբաժանման» շրջանակում գործում է արհեստական բանականության խումբը, որը ներառում է երեք հիմնական մասնագիտություն:

Ի դեպ, այս համատեքստում վերադառնալով Ադրբեջանին՝ նշենք, որ դեռ 2022 թվականին բացվել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության օպերատիվ կենտրոնը, որպեսզի մշտական մոնիտորինգի և Ադրբեջանի բանակի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիական տարածության վերահսկողության միջոցով ապահովի կիբերանվտանգություն:

Հավելենք, որ ռազմական կրթության և կիբերանվտանգության ոլորտներում նաև Ադրբեջանը տարիներ շարունակ համագործակցում է Իսրայելի հետ: 2023 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կիբերանվտանգությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, և իսրայելական ընկերությունների փորձն այդ ոլորտում իրենց մեծ օգուտ կարող է տալ:

168.am-ի հետ զրույցում մի առիթով տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մասնավորապես, ասել էր, որ Իսրայելը կիբերանվտանգության ոլորտում ադրբեջանցի մասնագետներ է կրթում, և Ադրբեջանը գնալով տեղեկատվական, կիբեր-հիբրիդային ուղղություններով լուրջ ռեսուրսներ է ծախսում:

Ինչ վերաբերում է ինտելեկտուալ բանակ ունենալու Ադրբեջանի հստակ քաղաքականությանը, 168.am-ի հետ զրույցում Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշեց, որ, այո, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է իր բանակի արդիականացման ուղղությամբ և կենտրոնացումն «ինտելեկտուալ բանակի» ստեղծման վրա ցույց է տալիս, որ նրանք ձգտում են ստեղծել ճկուն և շարժական բանակ, որը կկարողանա դիմակայել ժամանակակից ռազմական մարտահրավերներին և օգտագործել տեխնոլոգիաները ռազմավարական առավելության հասնելու համար։

«Այս գործում նրանք մեծ աջակցություն են ստանում Իսրայելից և Թուրքիայից, որոնք այդ բնագավառում բավականին մեծ փորձ ունեն։ Իսրայելական բանակում վաղուց գործում է «8200» ստորաբաժանումը, որը շատ մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում և նախատեսված է ՏՏ ոլորտի խնդիրներ լուծելու համար։ Կարծում եմ՝ հենց այդ մոդելի և բազայի հիման վրա է Ադրբեջանը փորձում նմանօրինակ ստորաբաժանում ստեղծել իր բանակում։

Տեխնոլոգիաների հետ մեկտեղ՝ Ադրբեջանն ուշադրություն է դարձնում նաև, այսպես կոչված, «էլիտար» մասնագետների պատրաստմանը, որոնք ունակ են աշխատելու բարձր տեխնոլոգիական համակարգերի հետ և հարմարվելու ժամանակակից մարտական պայմաններին։ Թե ինչպես մենք պետք է դիմակայենք այսօրինակ ստորաբաժանումներին, և անհրաժեշտ պահի հնարավորինս արդյունավետ գործենք նրանց դեմ, պատասխանը պարզ է՝ պետք է ունենալ և հնարավորինս արագ բանակում զարգացնել «գիտական վաշտերը»։

Արդեն 4-5 տարի է՝ ՀՀ ԶՈՒ-ում գործում է «1991 ստորաբաժանում»-ը, որի գործունեության նպատակը հենց այդ տրամաբանության մեջ է, սակայն, ցավոք սրտի, այս տարիների գործունեության ժամանակաշրջանում շոշափելի արդյունքներ առնվազն ես չեմ արձանագրել։ Իմ կարծիքով, արդյունք ունենալու համար, և այն էլ՝ շոշափելի, անհրաժեշտ է կենտրոնանալ մի քանի հիմնական ուղղությունների վրա։

Առաջին, պետք է ներդրումներ կատարվեն գիտահետազոտական և մշակման աշխատանքներում։ Արհեստական բանականության, ինքնավար համակարգերի և կիբերանվտանգության ոլորտի հետազոտությունների ֆինանսավորումը հիմնաքարն է, այսպես կոչված, «ինտելեկտուալ բանակի», այսինքն, գոնե սկզբնական փուլում փոքր, սակայն արդյունավետ աշխատող ստորաբաժանում պետք է ունենալ՝ հետագա մեծացման հեռանկարով։

Երկրորդ, զուգահեռ պետք է նաև սերտ համագործակցություն համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ՝ պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունները խթանելու նպատակով։ Դժվար է պատկերացնել այս ամենի զարգացումն առանց բարձր որակավորման կադրերի, ուստի պետք է նաև արդյունավետ համագործակցության մեխանիզմներ ստեղծել տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության համար։

Այս համատեքստում կարևոր եմ համարում նաև ՀՀ ԶՈՒ-ում մաթեմատիկական և ծրագրավորման օլիմպիադաներրի պարբերաբար կազմակերպումը, քանի որ նմանօրինակ միջոցառումները թույլ են տալիս մասնակիցներին զարգացնել վերլուծական մտածողություն և բարդ խնդիրներ լուծելու հմտություն, ինչը կարևոր է ժամանակակից պայմաններում։

Վստահ եմ, որ այդ ամենը դրական ազդեցություն կունենան զինված ուժերում գիտատեխնիկական նորարարությունների զարգացման վրա։ Չափազանց կարևոր է հասկանալ, որ այս ամենը համալիր լուծում է ենթադրում, և եթե առաջնային ուղղություն համարվող կետերից անգամ մեկը չիրականացվի, կամ ինչպես հաճախ է լինում՝ կիսատ իրականացվի, ապա դրական արդյունք դժվար կլինի ակնկալել»,- մանրամասնեց փորձագետը:

Այսինքն, ՀՀ զինված ուժերում որոշ դեպքերում հիմքը կա և խնդիրը դրա շարունակական զարգացումն է արդի անվտանգային մարտահրավերին համահունչ, ինչպես, օրինակ, «1991 ստորաբաժանման» դեպքում, հատկապես, երբ այս տարվա սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ քննարկել էր արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր, մասնակցել «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովին:

 

Կամ՝ նույն ատեստացիայի գործընթացի չափանիշները ևս պետք է պարբերաբար կատարելագործել և թարմացնել՝ համահունչ դարձնելով արդի անվտանգային իրողություններին:

Ի դեպ, ՀՀ զինված ուժերում ներդրված ատեստացիայի գործընթացի տրամաբանության մեջ անցած տարի Ադրբեջանն իր բանակի անձնակազմի որակավորման քննություններն անցկացրել էր հրապարակային, հրապարակված տեսանյութերից և լուսանկարներից տեսանելի էր, որ ադրբեջանցի սպաները վազում, ֆիզիկական վարժություններ են անում և կրակում:

 

Ավելին, Թուրքիայում ադրբեջանցի զինծառայողները վերջերս մասնակցել են ալպինիստական վարժանքների, ինչը, բավականին ժամանակ է, սկսել են կարևորել նաև ՀՀ զինված ուժերում, մասնավորապես, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում:

Ադրբեջանի զինված ուժերում վերը նշված բարեփոխումներին անդրադառնալիս, թերևս, հարկ է նկատել, որ պատերազմում հաղթած Ադրբեջանը ևս սպայի մասնագիտությունը գրավիչ դարձնելու խնդիր ունի: Եվ հենց այդ տրամաբանության մեջ է տեղավորվում ռազմական հիփոթեքային ծրագրի ներդրումը։ 

Ինչպես հայտնի էր դարձել սեպտեմբերին, Ադրբեջանի նախագահի որոշմամբ, պետությունը ֆինանսական աջակցություն կհատկացնի հիփոթեքով բնակարան գնած զինծառայողներին. հիփոթեքային վարկ վերցնելու պարագայում նախնական ներդրումը կամ կանխավճարը կկատարի պետությունը, և գումարի չափը կկազմի ձեռք բերված բնակարանի ընդհանուր արժեքի 15 տոկոսը, բացի այս, պետությունն իր վրա կվերցնի նաև վճարվելիք ամսական գումարի 50 տոկոսի մարումը: Այս արտոնությունից ադրբեջանցի զինծառայողները կարող են օգտվել 1 անգամ, և վարկի մարման ժամկետը չպետք է լինի ավելի, քան 15 տարի:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, խոսքը վերաբերում է Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր 2024/2025 ուսումնական տարվանից սկսած կսովորեն Ադրբեջանի և միջպետական համաձայնագրերի հիման վրա արտասահմանյան ռազմական հաստատություններում, և դրանք ավարտելուց հետո 5 տարի կծառայեն երկրի զինված ուժերում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են բնակարաններ:

Մասնավորապես, ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում, կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվելու է բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

Ծրագիրը ենթադրում է զինծառայողներին անհատույց օգտագործման, իսկ համապատասխան պայմանների դեպքում՝ նաև սեփականության իրավունքով Երևան քաղաքում 3 սենյականոց (մինչև 90քմ) բնակարանի հատկացում՝ ՀՀ ՊՆ կողմից պատրաստի բնակարանների ձեռքբերման միջոցով։

Իսկ թե ինչ արդյունք կապահովի Ադրբեջանը ինտելեկտուալ բանակի ստեղծման գործում, կարող ենք միայն ենթադրություններ անել՝ հաշվի առնելով ֆինանսական միջոցները և Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքը և ժամանակ չկորցնելու քաղաքականությունը: Մի բան, որը, թերևս, բացակայում է Հայաստանի ղեկավարի մոտ, ով դեռ 2019-ին էր խոստանում, թե Հայաստանը պետք է ունենա տարածաշրջանային ամենաինտելեկտուալ բանակը, ինչը մտավախություն ստեղծեց, որ սրա անվան տակ բանակում բաներ կքանդվեն, և տեղը չենք ունենա ավելի հզոր մի բան, ինչ-որ առումով իրականությունը ցույց տվեց, որ այս մտավախությունն անտեղի չէ:

Չի բացառվում, որ արևմտյան մոդելով կերպափոխման ճանապարհը բռնած ՀՀ զինված ուժերում այսօր նաև լավ գաղափարներ են իրականացվում, որոնք, սակայն, դեռ քննություն պիտի անցնեն:

Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, պետությունը գնահատում են պատերազմի արդյունքներով, ռազմական գաղափարները ևս պիտի գնահատվեն առաջնագծում, պատերազմական և հարաբերական խաղաղության պայմաններում:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կովկասի բնակիչների մոտ անսովոր գեներ են հայտնաբերվել Փարիզի մետրոյում տղամարդը դանակահարել է երեք կնոջ, որոնցից մեկը հղի է Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ «КАМАЗ»-ը կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում Նարեկ Կարապետյանը արձագանքել է բռնի տեղահանված արցախցի կնոջ խնդրանքինԱնձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Խաչատուրյանը դատավորներ է նշանակել Քաղաքապետարանը՝ տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումների մասին Իջևանում պարեկները «Mercedes»-ի վարորդի մոտ լիցքավnրված ինքնաձիգ են հայտնաբերել․ նա եղել է ոչ սթափ վիճակում Ռուսաստանը փոխել է երեխաների համար սահմանային անցման կանոնները Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ Ռուսաստանն ու Ադրբեջանը «կառուցողական» բանակցություններ են վարել «Անվտանգությունը սկսվում է ինձնից»․ տոներին ընդառաջ՝ ՆԳՆ-ն դիմում է հանրությանը «Shacman» բեռնատարը ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է ժայռին․ կա վիրավոր «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Մեր վիրտուոզները» ծրագրի դաշնակահարները մեկ բեմում էին իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոյի հետՌուբեն Վարդանյանը «Եվրոմեդիա24»–ի կողմից արժանացել է «Մեծանուն հումանիստ» մրցանակի Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ «Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործումԿԳՄՍՆ-ն նահանջեց. QR կոդը Այբբենարաններից վերացնելու, Մեսրոպ Մաշտոցի պատկերը վերադարձնելու պահանջը կատարվել է Բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր Հայաստանի իշխանությունները միջանցք են տալիս Ադրբեջանին այն պարագայում, երբ չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը և Արցախում ապրող հայեր չկան․ Էդմոն ՄարուքյանՀայ և ռուս ժողովուրդները խորացնում են համագործակցությունը. Մոսկվայի Ազգությունների տանը տեղի ունեցավ «Հաղթանակի մեղեդիներ» երեկոն Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Բաքվում հետաձգվել է առողջական խնդիրների պատճառով Կեղծ List. Am անունից գողանում են Viber. զգուշացնում է փորձագետը Գյումրիում տղամարդուն կյանքից զրկած կասկածյալը կալանավորվեց Մասիսի ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են գողություններ կատարած 28-ամյա երիտասարդի Ադրբեջանի արտգործնախարարը չի բացառել, որ կայցելի Հայաստան Դատարան են հանձնվել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Տեխնոլոգիական նորարար և գինեգործ Ադամ Կաբլանեանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՆոր տարի, հին ստեր․ ո՞ւր է գնում ՀայաստանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ. Բայրամով 20 կետանոց խաղաղության ծրագիրը 90%-ով պատրաստ է, ներառում է չորս կողմ․ Զելենսկի Հնարավոր է Հայաստանը մի քանի ամիսների ընթացքում դարձնել հարուստ և անվտանգ երկիր. Նաիրի ՍարգսյանՄեծ Բրիտանիայում Փաշինյանին անվանել են Եկեղեցուն հալածող բռնապետ, ով համագործակցում է Ադրբեջանի հետ (տեսանյութ) Իսրայելի հյուսիսում ահաբեկչության ժամանակ զոհվել է երկու իսրայելցի Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել Բագրատաշենի սահմանային անցակետում Անխելամիտ որոշումները վտանգի տակ են դնում առողջապահության համակարգը․ Ավետիք ՉալաբյանԱյս մոտեցումը պետք է տարածվի նաև ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա․ Աբրահամյան Վթար՝ Վայոց ձորում, բախվել են «Honda» ու խոճկոր տեղափոխող «ԶԻԼ»Վթարային ջրանջատում Գյումրի քաղաքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայի ափերի մոտ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. Բայրամով Վերջիվերջո պետք է հասկանալ, որ TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է. միջազգայանագետ Քաղցրաշենի դպրոցում տղաներ են վիճաբանել, նրանցից մեկի քեռիները ծեծել են մեկ այլ մասնակցի և նրա հորըԱմիօ բանկը՝ Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկեր