Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում իր բարձրաստիճան սպայի զոհվելու մասին
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի բանակի 401-րդ տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Էհսան Աքսան սպանվել է Գազայի հատվածի հյուսիսում մարտերի ընթացքում, հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակի նախնական հետաքննության համաձայն, Ջաբալիայում գործողությունների ժամանակ Աքսայի տանկը և մեկ այլ տանկ պայթեցվել են։
Աքսան Գազայի հատվածում մարտերի ժամանակ զոհված ամենաբարձրաստիճան սպաներից է։ Նույն միջադեպի հետևանքով ծանր վիրավորվել է ևս մեկ սպա։
41-ամյա Աքսան ծնունդով դրուզների Դալիաթ ալ-Կարմել քաղաքից էր։ Հունիսին ստանձնել էր 401-րդ բրիգադի հրամանատարությունը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



